Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեկանգամից ասել, ասում են ջգ-ջը շը-շուր, մի անգամ ջը ասելոլ տեղը, երեք անգամ, չորս անգամ կրկնում են ձայնը։ Այնպես կակազներ կան, որ խիստ շատ են կրկնում, մանավանդ, երբ որ բարկացած են չինում, օրինակ, պիտի ասեն ես, ասում են ե-ե-ե֊-ես: Այսպես են և լալկան երեխաները, երբ որ խոսելիս հեկեկում են։ Ինչ եք կարծում, եթե կակազները ուզենան ասել մնաց, ինչպե՞ս կասեն (մըմը-մը֊նաց, ո՞ր ձայնն են շատ կրկնում (մր), իսկ եթե ուզենան ասել գնաց.— քուրդ, դու֊ թաքուն.— ժամ. (և այլ շատ բաղաձայնով սկսած բառեր)։ Չնայելով, որ կակազները մեզ պես չեն խոսում, բայց մենք իմանում ենք, թե նոքա ինչ են ասում։ Թոթովների ասածներն էլ ենք իմանում, երեխայոց ասածներն էլ, ինչ եմ ասում, մենք մինչև անգամ մնջերին էլ ենք իմանում, թեպետ նորանք չեն խոսում, նորանք ինչ որ ուզում են ասել, ձեռքով այն բանի ձևը ցույց են տալիս, և մենք իսկույն իմանում ենք, թե ինչ են ուզում ասել։ Ով է ձեզանից մունջ տեսել (ոչ ով),շ չխոս կան հարս է լ չեք տեսել (բոլորն էլ տեսել՜են և միտներն են բերում նոցա ծիծաղելի ձեռաշարժութ յունը )։ Ոայց գիտե՞ք թոթովները ինչու լտվ չեն խոսում։ Մենք լեզվով ենք խոսում, այնպես չէ , բայց եթե բերաններս խփենք, մի՞թե կարող ենք խոսել։ Ահա նայեցեք (վարժապետը բերանը խփում է ու քթով մռմռացնում ու ծիծաղացնում է երեխաներին)։ Տեսնո՞ւմ եք ուրեմն, որ բերաններս խփենք, էլ չենք կարող խոսել։ Ոայց հենց բերաններս էլ որ չայն բանանք, բայց պռոշներս չշարժենք, մի թե կարող ենք խոսել։ Նայեցեք (վարժապետը բերանը լայն բաց է անում և ձայն հանում, դուրս է գալիս մի պարզ ա), ի նչ լսեցիք։ Ш, պատասխանում են։ Ուրեմն բերաններս որ լայն բանանքու պռոշն ե րս չշարժենք, էլի չենք կարող խոսել, այլ կլսվի միայն մի ա: Նայեցեք, հիմի պռոշներս կկլորացնեմ ու այնպես ձայն հանեմ, տեսնենք էլի Ш դուրս կդա , թե ուրիշ բան (դուրս է գալիս օ)— է*նչ լսեցիք*— 0: Հէ^ի այդ կլորությունը փոքրացնեմ ու այնպես ձայն հանեմ, տեսնենք էլի ° կ[սւԼԻ> ntvbl ձայն, (դուրս է գալիս ու): Ի նչ ձայն լսեցիք։— Ու: Ուրեմն խոսելիս պռոշներն էլ լեզվյի պես պիտի շարժեն