տի շարժեն որ տեսակ-տեսակ ձայներ դուրս գան։ Բայց կհավատաք որ ասեմ, ատամներն էլ պիտի օգնեն։ Եթե ատամներս ամուր սղմեմ (ահա՝ այսպես), էլ չեմ կարող մաքուր կերպով ասել Սարզիս, հաց, ձայն, ծառ, այլ տեսեք, ինչպես դուրս կգան։ (Ատամները սեղմած ասում է այդ բառերը և երեխայք նկատում են, որ հիրավի լավ չի դուրս գալիս)։ Ուրեմն թոթովները կամ երեխայքը որ լավ չեն խոսում, դորա պատճառն այն է, որ նոքա դեռ լավ չգիտեն իրանց լեզվի, պռոշների, ատամների ուղիղ բանացնելը։ Իարկե մեզանից ոչ ոքի չեն Սովորցնում ղորանը ուղիղ բանացնելը, այլ ամեն մարդ ինքն իրան է սովորում. բայց ով որ մի անգամ սկսում է սխալ սորվել, նա հետո էլ չի կարողանում հեշտությամբ շտկել յուր սխալը։ Բայց մենք հասկանում ենք նոցա սխալը, ինչքան էլ վատ խոսեն, մինչև անգամ իմանում ինչ ձայն հանելու տեղ, ինչ տեսակ ձայն են հանում։ Օրինակ' եթե շաքար ասելու տեղը ասում են սաքալ, մենք չենք կարող իմանալ, թե որ ձայները չեն մեզ պես հանում։ Նայեցեք շաքար , ջրաքարը, սկզբում չասելու տեղը ասում, վերջումը ասելու տեղ , այնպես չէ, դուք ինքներդ էլ կարող եք ասել, եթե լոկ լսեք։ Այնպես թլիկներ կան, որ մուկը ասելու տեղ, ասում են մուտը, հիմի դուք չե՞ք կարող իմանալ, թե որ ձայնը չեն ուղիղ ասում։ Երեխայք կարողանում են գտնել և ասում են կը ասելու տեղ ասում են տը: Երբ կարողանում են որոշել ձայների տարբերությունը, այնուհետև առաջարկվում է նոցա այդ տեսակ շատ բառեր այլևայլ հնչյուններով, որ իրանք գտնեն, թե որ հնչյունի տեղ ինչ է ասված. միայն հնչյուն» բառի տեղ գործ է ածվում «ձայն» բառը։ Վանկերի լուծումը սկսվում է հետևյալ կերպով։ Կրկնվում է նախընթաց դասերի բովանդակությունը և հետո ավելացնում է վարժապետը։
Վանկերը իրարու հավասար են, իրանց մեջ կարճ ու երկար չկա, որ էլի սկսենք մի չափ փնտրել դոցա համար։ Բայց պետք է գիտենալ ահա ինչ. ամեն մի վանկ մի բարձր ձայն ունի յուր մեջ, այդ բարձր ձայնի հետ լսվում են և մի կամ երկու ցածր ձայն. եթե լավ լսենք, կիմանանք այդ