Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վանկերի վերաբերությամբ, բայց վարժապետը յուր կողմից առաջարկի թե մի բառ ասացեք, որ այսքան հնչյուն ունենա, և ոչ էլ թե դուք ասացեք ձեր կողմից մի բառ, որ սկսվի, կամ թե յուր մեջ լինի այս և այն ձայնը։ Բավական է, որ երեխայքը թե վարժապետի աոաջարկած բառերի բոլոր հնչյուններն են որոշում և թե իրանց ասած։ Բայց նախապես ասել, թե այսքան կամ այնքան հնչյունով, կամ այս և այն հնչյունով մի բառ ասացեք, դա կարող է դժվարություն առաջ բերել, ոչ թե նորա համար, որ հնչյունները որոշել չգիտեն, այլ նորա համար, որ բառերով հարուստ չեն այնքան և որովհետև մեզ այս դեպքում գյուտեր պետք չեն, այլ հնչյուններ որոշել, այդ պատճառով մենք այդ բանին ոչինչ կարևորություն չենք տալիս, բայց վարժապետներն ազատ են փորձելու թե իրանց և թե աշակերտաց հաջողակությունը նաև այդ կրթության մեջ։

ՇՐՋԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ

Թելադրություն Այս շրջանի մեջ ինչպես որ կարդալու չափ նախապատրաստված են, այնպես, որ եթե տառերը ճանաչեն, կարող են ուղղակի կարդալ, այսպես էլ տառագրության մեջ այնքան են նախապատրաստված, որ այդ մասերը այժմ մի տեղ բերելով, պետք է մի ամբողջություն կազմեն։ Շատ հասկանալի բան է, որ ինչպես կարդալը, նույնպես և գրելը ջոկ֊ջոկ աշխատություններ են պահանջում— այլ է ճանաչել գիրը և այլ՝ կարողանալ նրան գծել, պատկերացնել, երեխայի համար այդ երկուսն ի միասին անելը շատ դժվար է։ Մենք մինչև հիմի ոչ գրել և ոչ կարդալ չենք սովորեցրել սովորական հասկացողությամբ, սակայն այնպես ենք նախապատրաստել, որ նոքա այժմ պիտի կարողանան մաքուր և գեղեցիկ գրել, մաքուր և գեղեցիկ կարդալ։ Թողունք այն, որ այս ձևի շնորհիվ այնպիսի թարմություն և ուժ ենք տվել երեխաներին, որ նոքա այսուհետև արագ-արագ պիտի Ղ. Աղայան, Երկերի ժող. հ.IV