Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նորա մեջ կարդա յուր գրածի տպածը։ Այնտեղ Մարտիրոս բառը նույնպես գրված է դասի գլխին երկու տեսակ տառով, շղագրով, որ իրանց գրածին ավելի նմանություն ունի և բոլորագրով, որ քիչ տարբերություն ունի։ Երեխայոց ինքնագործունեությանը կմնա այդ փոքր տարբերություններից չընկճվիլ և ժրաջան մշակի պես աշխատելով սովորել իրանց դասերը։ Բոլոր դասերի բովանդակությունն է հետևյալը.


Մարտիրոսը գնաց ուսումնարան, իսկ Արշակը մնաց տանը: Արշակին չուզեցան տանել ուսումնարան, ասացին, դու դեռ փոքր ես, բան չես հասկանալ, երբ որ կմեծանաս, քեզ էլ կտանենք վարժարան: Արշակը ճարահատած, լուռ ու մունջ սպասեց: Վերջապես ուսումնարան գնալու օրը հասավ, Արշակի ութ տարին լրացավ, նա շատ ուրախացավ ու շատ խաղաց այդ օրը և բարձր ձայնով երգելով, ցույց տվավ յուր մանկությունը.

* * *


                        Ես կերթամ վարժարան,
                        Այնտեղ շատ տղայք կան,
                        նոցա հետ կկարդամ,
                        Նոցա հետ կխաղամ։



Սրա մեջ կան բոլոր տառերը։ Յուրաքանչյուր դասին նախընթաց դասի վերա ավելանում է մեկ կամ երկու բառ, բայց ոչ ավելի, քան երեք կամ չորս տառ։ Վարժապետը ամեն անգամ պետք է կարդա դասի գլխավոր նյութը, որ լինում է առանձին, շղագրով, հետո երեխայքն են կարդում իմանում նոցա հնչյունները և գրում իրանց գրատախտակի վերա։ Այդ գլխավոր նյութից կազմված է ամբողջ դասը, որ առաջ վարժապետի թելադրությամբ գրում են և հետո կարդում իրանց գրածները և ապա տպածը։


Թելադրությունը լինում է երկու անգամ, մեկով դաս է տրվում, մյուսով դաս ստացվում, որով ստուգվում է, թե արդյոք լավ է տպավորվել մտքերում հնչյունների ձևակերպությունր։ Այս վերջին փորձը, այսինքն տրված դասից համար առնելը, լինում է առանց աշակերտներին նախապես բառեր տալու՝ նրանից օգուտ քաղելու համար, ինչպես այդ արվում է նոր դաս տալիս, այլ բոլորովին սրբել է տալիս