Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և սկսում է թելաղրել անըկացած դասերը։ Ավելի կասկածավոբներին դուրս է կանչում և դասատան տախտակի վրա թելադրում։ Կարդացնելու վերա մեծ ուշադրություն է դարձնում, որ առանց հեգելու մեկ անդամից կարդան։ Այսպես հնչական ձևով սորվեցնողները առաջ հեգել են տալիս, այսինքն առաջ հնչյունները աոանձին֊ առանձին ասել են տալիս, հետո ամբողջը մեկ անդամից. օրինակ ասում են B[i -Ш—Ահա այս ձևից պետք է հրամայելով հրաժարիլ և ստիպել, որ մեկ անգամից ասի ճաց: Շտապել պետք չէ, թույլ տալու է, որ առաջ տեսնեն ինչ հնչյուններ են դոքա, ինչ բառ են կազմ ում, և հետո ասեն նույն բառը մեկ անքամից։ 12֊ րդ դասը վերջացնելուց հետո վարժապետը ձեռք չզարկած երկրորդ մասին, մի շաբաթ իչափ էլ փոխանակ թելադրելու, նույնիսկ դասի ժամանակ գրել կտա ինքնուրույն շարադրություն. վարժապետի օգնությունն այս գործում այնքան կլինի միայն, որ մատնացույց կլինի զանազան նյութերի վրա, թե ինչի մասին կարող են գրել։ Նյութի կողմանե նոքա բավական հարուստ են և իրանց բերանացի արած հեքիաթներն ու առակները գրելու չափ ընդունակություն ունին։ Կարող են գրել նաև իրանց բերանացի սովորած երդը, կարող են նկարագրել իրանց ուսումնարան գալը և ստացած տպավորությունքը, կարող են անել մի տոնի նկարագրություն, մի նամակ գրել իրանց ծնողացր և բարեկամներին և այլն։ Այս կրթությանը պետք է տալ մեծ կարևորություն, վասն զի սորանով միայն կարելի է չափել, թե նոքա որքան են կարողացել վարժվել գրելու մեջ. կարո՞ղ են արդյոք իրենց սովորածը այժմ գործ դնել ինքնուրույնաբար, թե ոչ։ Այս բանը կարևոր է նաև նրա համար, որ վարժապետը տեսնե, թե նոքա ինչ բանի մեջ ավելի թույլ են մնացել և լավ չեն ըմբռնել, որ արտաբերությունքն են դրժվարանում գրի առնել, և ամեն անքամ այդ տեսակ թերոաթյունքը լրացնելու համար սկսում է թելաղրել կրկին այնպիսի բառեր, որոնց միջնորդությամբ կղարգացներ նոցա թույլ մնացած կողմը։ Այս հանգամանքը ի նկատի ունեունենալով ես ավելացրել եմ