Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ունենալով ես ավելացրել եմ դասերից հետո թելադրության համար այնպիսի բառեր, որոնք կարծել եմ,թե դժվարությամբ կգրեին աշակերտները։ Վարժապետի կամացն եմ թողնում օգուտ քաղել այդ նյութերից։ Տառասխալների մեջ գլխավորապես աչքի կզարնվին հետևյալ տառերի շփոթումն.

{{{1}}}

Դոցա մասին վարժապետը պետք է պատվիրե, թե ութ հաստատ չգիտեն, որ պետք է գրել օ, այնտեղ հարկավոր է գրել ո, այսպես էլ ուր չգիտեն, որ պետք է գրել' է, այնտեղ հարկավոր է գրել ե: Այսպես ասելն ունի այն հիմքը, որ և 11 ավելի շատ են գործածվում, քան թե է և օ, որ ասել է, թե վերջինների տեղը եթե գրվին առաջինը, ավելի քիչ կսխալվին, քան եթե գրեին հակառակն։ Այս պատվերը տալուց հետո կսկսե աստիճանաբար հասկացնել ուղղագրության բուն կանոնները։

ԳՐՈԻԹՅՈԻՆ

Մանկավարժության մեջ արդեն վաղուց խոստովանված ճշմարտություն է, թե երեխան գրել ու կարդալ չի կարող ուղղակի, մանավանդ երբ այդ երկուսի կատարումը մեկ անգամից միասին պահանջվի. վասն ղի դոքա ջոկ-ջոկ գործողություններ են և ջոկ-ջոկ նախապատրաստություն էլ պահանջում են։ Դեռ այսքանը բավական չէ Ընթերցանուցթյան նախապատրաստությունը ա՛յլ ձև է պահանջում, գրությանն՝ այլ, առաջինր պահանջում է վերլուծական ձև, սկսել ամբողջից և հասնել մասներին, իսկ գրությունը պահանջում է բաղադրական ձև, այն է՝ սկսել մասներից և հասնել ամբողջին։ Ինչպես որ բառը մեկ կամ մի քանի վանկերից է բաղկացած, վանկը մեկ կամ մի քանի հնչյունից, այսպես էլ յուրաքանչյուր գիր մեկ կամ մի քանի արմատական գծերից է բաղկացած։ Ընթերցանության նախապատրաստելու ժամանակ մենք առաջ ծանոթանում ենք վանկերի հետ և ապա հնչյունի, իսկ գրության ժամանակ դորա հակառակը,