Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խիստ արագ քաշել այն, ինչ որ հարկավոր էր հակառակն, անել։ Տակտով չգրող աշակերտները շատ քիչ բան են շինում, մի ամբողջ դասին կես երես բան չեն գրում և այն էլ անմաքուր և անկանոն։ Տակտի դժվարությունը, եթե կա, դա աշակերտաց համար չէ, այլ վարժապետաց, որ պետք է անդադար ձայն հանեն։ Վարժապետի դժվարությունը միայն սկզբումը կարող է լինիլ, մանավանդ եթե ինքն էլ նոր է սկսում, բայց փոքր միջոցից հետո, երբ թե՛ ինքը և թե՛ աշակերտները կնտելանան այդ գործին, այնուհետև գործը շատ կթեթևանա։ Նա այդ ժամանակ ամեն մի նոր գիծ կամ նոր գիր նախ գրել կտա տակտով և հետո ազատություն կտա, որ նույնը գրեն և առանց տակտի։ Այս ազատություն տալը մեկ այն օգուտն ունի, որ վարժապետը կհանգստանա և մեկ էլ այն օգուտը, որ այդ միջոցին նա կնայե սորա նորա գրածին առանց ընդհանուրին գործից դադարեցնելու, որ եթե հակառակն աներ, դորանից կարող էր առաջ գալ ժամանակի կորուստ և աշակերտական շշուկ և անկարգություն։


Ի վերջո բանը շատ չերկարացնելու համար, համառոտ կերպով ասեմ, որ առաջին երեք շրջանի մեջ պետք է սովորեն ուղիղ և մաքուր գրել արմատական գծերը և նոցանից բաղադրել գրեր մեր գրության օրինակի համաձայն։ Այո երեք շրջանի մեջ կարող են գրել քարեգրչով, իսկ չորրորդ շրջանից արդեն պիտի կարողանան օրինակի նման տողել գրության տետրակները, կամ տողածն առնել, եթե կլինին ձեռնտու գնով, և գրել գրչով։ Առհասարակ պետք է մեծ ուշադրություն դարձնել, որ երեխայոց դրության գործիքները և նյութողենները ըստ ամենայնի հարմար լինին գործի նպատակին, դյուրություն տան նորան։ Օրինակ՝ քանոնը պետք է լինի քառակուսի, որպեսզի շրջելով տողեն և տողամիջոցները հավասար գան միմյանց, գրատախտակը պետք և ընտրել փափուկ տեսակից և ոչ կարծր, շատ կարճ քարեգրչով գրել չտալ, այսպիսիների համար ունենալ կոթեր, թուղթը կոշտ և սև չպետք է լինի, թանաքը գունափոխվող, այլ ուղղակի պետք է սև գրե։ Փետուրե գրիչ չպետք է տախ բոլորը միատեսակ պողպատյա գրչի ծայր պետք է ունենան