Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նախապատրաստող դասերին կարելի է անվանել բանախոսություն, րստ որում գործ ունի լոկ բանի և նոցա մասանց հետ։ Բայց որովհետև մեզ հարկավոր է, որ աշակերտը ոչ միայն հասկանա բառերը և նոցա մասերը, այլև իրերը, առարկաները և նոցա մասերը, ոչ միայն կարողանա պատմել յուր լսածն ու կարդացածը, այլև նկարագրել յուր տեսածը, ոչ միայն լավ կարդալ, այլև ուղիղ և գրականական լեզվով խոսել, որ հետո կարողանա այնպես էլ գրել, այդ պատճառով հարկավոր է բանախոսության դասերին զուգընթաց շարունակել և իրախոսության կամ ասենք սովորական բառերով՝ առարկայախոսության դասեր։

Առարկայախոսությունը լինելով բանախոսության լրացուցիչ և օժանդակ մասը, կարելի է մինչև անգամ չանջատել բանախոսությունից և այդ երկուքն ի միասին մի ամբողջություն համարելով, խառն և միացյալ կերպով առաջ տանել, բայց ես ինքս այդ երկոցունց մեջ բավական մեծ տարբերություն եմ նշմարում։ Ամեն մի վարժապետ թող կշռե յուր ընդունակությունքը գործի էական նպատակի հետ և ինչպես արժան կդատե՝ այնպես անե, մենք այստեղ կբերենք միայն քանի մի կարևոր հանգամանքներ, որոնք այս գործի կատարելու ժամանակ չպիտի փախչին վարժապետաց ուշադրությունից։

Փորձը ցույց է տալիս մեզ, որ մեր ուսումնարանների երկրորդ և երրորդ դասատան աշակերտները դժվարանում են մի տեսած բան նկարագրել թե՛ բերանացի լինի այդ և թե՛ գրավոր։ Մեր պահանջը մի մեծ բան չէ, այլ մի փոքրիկ ճանապարհորդություն, մի տոնախմբություն, մի ուտելիք կամ հագնելիք, թե ինչպիսի կերպարանափոխությանց ենենթարկվել նոքա. մի կարճ նամակ, տարվա եղանակներից մեկն ու մեկը։ Սորա հակառակ շատ հեշտությամբ են պատմում և գրում մի լսովի բան, մի հեքիաթ կամ առակ։ Դժվարությունը նկատելի է ավելի քաղաքացի երեխայոց մեջ, քան թե գեղացի, որոնցից շատերը նույնիսկ երկրորդ դասատնից ձեռք են զարկում ավելի րնդարձակ շարադրությունների։ Բացատրենք այս դժվարությանց և հեշտությանց պատճառը ահա