գործողությանցը. նոցա գալուն պես, յուր ավելի փոքր ժամանակ, նոցա պես ճխում է, ճչում է, նոցա երգովր զվարթանում, գույներով զմայլում։ Ութ-ինն տարեկան ժամանակ հարցրու միայն, թե ինչպես են վարում, հացի պատառը ինչպիսի գործողությանը է ենթարկվում' մինչև որ գալիս֊հասնում է մեր բերանին, նա չի հավատալ, որ այդ ամենին հայտնի գործողությունը շատերը չգիտեն։ Նա ոչ միայն կանե այս և այն գործողությանը ընդարձակ պատմությունը, այլև կնկարագրե ամեն մի գործողության մեջ մասնակցող բոլոր գործիքները և նոցա մասերը, տալով նոցա ջոկ֊ջոկ անունները։
Ով չգիտե, որ բնության այս բոլոր ձիրքերից զուրկ է քաղաքի երեխան։ Քաղաքի կյանքը երեխայի սկզբնականության համար պարզ ու ամբողջություն կազմող շատ քիշ նյութ է տալիս, և այդ պատճառով էլ ամեն մի ընթերցարան լիքն է լինում սովորաբար այնպիսի նjութերով, որոնք հարմար են ավելի գեղական երեխայոց։ Այստեղ է դարձյալ ղրկվում է քաղաքացի երեխան: Թողնելով որ այս չարյաց առաջն առնելու հնարը ցույց տան մեզ ավելի փորձառու մանկավարժները, ես պետք եմ համարում մատնացույց լինիլ մԻ այԼ հանգամանքի վերա ևս։
Երեխան փոքրուց ընտելանալով յուր շրջապատի առար կաների հետ, յուր չափահաս ժամանակը քննելու և զննելու մտոք նոցա վերա այլևս ուշք չէ դարձնում և թեպետ երբ ընկնում է մի ուրիշ շրջանի մեջ, ուր տեսնում է նորանոր առարկաներ և նույնիսկ ամեն օրվա տեսած առարկաները բոլորովին կերպարանափոխված տեսքով, նոր միտն են գալիս յուր առաջվան տեսածները և սկսում է նոցա համեմատել նորերի հետ, սակայն եթե նա սովոր չէ յուր տեսածա առարկաներր բազմակողմանի կերպով զննել, այլ բավակա՝նացել է նոցա արտաքին երևույթով միայն, այդպիսին նույն նոր տեսած առարկաներն ևս բազմակողմանի կերպով չի զննիլ, կբավականանա նոցա էլ ա put աքին երևույթովը միայն։ Այս տեսակ անձինք որքան էլ շատ բան տեսնեն, չեն կարող