Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նոցա մասին մի լիակատար հասկացողություն տալ ուրիշին։ Սորա հակառակ մի բան լավ զննելու տրամադրություն ստացած անձը յուր ամեն մի նոր տեսած առարկան լավ կզննե և մանրամասն կնկարագրե նոցա բոլոր հատկությունքը։

Ուրեմն եթե աշակերտի միտքը հարուստ պաշար ունի, այսուամ ենայնիվ հարկավոր է նոցա ուշադրությունը դարձնել յուր ունեցածի վերա, նորա սոսկ ղդացածը գիտակցական առնել, սորվեցնել նորան այդ հարուստ նյութերից մի կանոնավոր ամբողջություն կազմել։ Իսկ եթե աշակերտի միտքը զուրկ է հարուստ պաշարից, այդ ժամանակ պիտի կրկնապատկվի առարկայախոսի ջանքը, նա ինքը պետք է տա երեխայի մտքին այդ պաշարը:

Հարկավոր է ուսումնարանին ունենալ հարուստ ժողովածու կարևոր իրերի և պատկերների։ Ինչ որ 'չի ստարվում բնությունից ձրիապես, նույնը. պետք է ստանալ արհեստական կերպով, անտես չառնելով այսուամ ենայնիվ, երբ կարելի է ծանոթանալ իրականի և բնականի հետ ևս։

Առարկայախոսության դասերը ավելի արդյունավոր կացուցանելու, վարժապետի գործը ավելի հեշտացնելու ու աշակերտների ուշադրություն ը ավելի գրավելու համար' լավ կլիներ, եթե երեխայք իրանց ձեռքներումն ուն են ալին մի-մի այնպիսի մատյան, որի մեջ նշանակված լինեին մեր ընտանեկան կյանքում երևող բոլոր իրերի, տեսարանների, դործողությանց և մշակությանը պատկերները իրանց բնական դույներով, և այդ բոլորը կարգին կանոնին, հեշտից և պարզից դեպի դժվարը և բարդը տարված, այդ ժամանակ ահա վարժապետր կունենար խոսեցնելու համար բոլոր կարևոր նյութերը։

Առանց պատկերի էլ, երբ տրվում է մեզ ծանոթ մի իրի անուն,՛ երբ պատմվում է մեզ մի անցք մեզ ծանոթ մասերից ամբողջացած, մենք կարողանում ենք դրանց պատկերացնել մեր մտքի մեջ՛ թե՛ իրր և թե՛ ամբողջ անցքը։ Եվ մեզ էլ հենց ալս մտավոր պատկերացումն է հարկավոր, որ թե բուն իրի, թե' նորա պատկերի և թե նորա անվան միջնորդությամբ կարելի է հառաջ բերել։ Երբ առաջին և երկրորդ միջնորդները չկան, կարելի է բավականանալ նորա անունովը, բայց նախածանոթ իրի:Անվան և