ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱ
սխալանքի մեջ են ձգում. մեկ, երբ պատճառներ են վերագրում այնպիսի հանգամանքների, որոնք պատահած չեն, երկրորդ, երբ մի գործի օգտավետ նպատակը չորոշած, նրա գործադրության
կերպարի վերա են խոսումՆՊԱՏԱԿ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա
Ուսուցանել կնշանակե սովորեցնել մի բան, իսկ կրթել կնշանակե վարժել մի բանի մեջ կամ աճեցնել, զարգացնել այն զորությունը, ընդունակությունը, որ արդեն կա անհատի մեջ։ Այն արհեստը, որ կայանում է այդ երկու պաշտոնի ի միասին կատարելումը, ասվում է դաստիարակություն:
Մեծ է դաստիարակի գործը, և սրբազան է նորա պաշտոնը, վասն զի ով որ բանական արարածին ձեռք է առնում, նորան կատարելագործելու մտոք, նախ և առաջ հարկավոր է իմանալ, թե «ի՞նչ է նա, ինչպիսի՞ ինչ է, և ինչո՞ւ համար է»:
Մարդը, որ գիտե քննել երկինքը և երկիրը, ծով ու ցամաքը, ո՛չ մի հարց լուծելու համար այնքան չէ դժվարանում, որքան յուր անձին վերաբերյալ հարցին մեջ, թե ի՞նչ է ինքը, ի՞նչ է յուր գոյության նպատակը և ի՞նչ կարող է