չափերի հետ արդեն ծանոթ են լինում և գործադրությունն ևս տեսած, վարժապետը միայն հաշիվ է ստանում նոցա գիտցածներից. այդ բանը նոցա ավելի ևս զգալի և գիտակցական է առնում, սխալները շտկում է և պակասորդը լրացնում։ Օրինակ' վերցնում է արշիննոցր և հարցնում սորան ի՞նչ եք ասում դուք, ի՞նչ են անում սորանով, ովքե՞ր են բանեցնում, ղազազները ի՞նչ են չափում սորանով, իսկ բազազնե՞րը, հյուսնն՞ րը, դերձակնե՞րը. չե՞նք կարող սորանով չափել մեր դասատան երկայնությունը, լայնությունը, բարձրությունը, սեղանները, պատուհանները, դռները։ Ո՞վ կարող է չափել Արշա'կ, դո՛ւ արի չափիր դասատան երկայնությունը. քանի՞ արշին եղավ. Տիգրան, դու էլ արի լայնությունը չափիր. քանի՞ արշին եղավ և այլն։
Այս տեսակ հարցեր կարող են անել և մյուս չափերի վերաբերությամբ, ի նկատի ունենալով նոցա գործադրությունը։
Այսպիսի հարցերի ժամանակ, ընդհանրապես ասելով, վարժապետը պետք է երևցնե, որ նոցա չափահաս մանկանց տեղ է դնում, որ ենթադրում է, թե դա շատ հեշտ է և նոքա արդեն գիտեն, և ոչ թե սորա հակառակ երևցնե, որ նոցա անխելահաս փոքրերի տեղ է դնում, որ ենթադրում է, թե նոքա բնավ ոչինչ չգիտեն և պետք է ոչինչ չգիտենային, ինքը նոր պիտի սորվեցնե ամեն բան։ Վարժապետը չպետք է աշխատե զարմացնել, հափշտակել նորանց չնչին բաներով և ոչ էլ շատախոսությամբ անկապ և կցկտուր կերպով ճոռոմաբանել, ծռծռացնել բանը, ինչպես սովոր են այդ անել շատ վարժապետներ իրանց առարկային մի առանձին դժվարություն և վսեմություն տալու մտոք։ Յուր առարկայի վերա իշխող վարժապետը նորան կհեղեղե բազմակողմանի կերպով և ճարպիկ ձեռնածվի նման նորան թեթև գնդակի պես կշրջշրջե ամեն կողմն, սորա հակառակ, յուր առարկայի վրա չիշխող, չտիրող վարժապետը նորա ծանրության տակ կճնշվի տկար բեռնակրի պես, կսկսի կա կազել, խոտորիչ ուղիղ ճանապարհից և