վրա, և գուցե շատ շուտով բոլորովին իրագործած տեսնենք այն կցկտուր մտքերն ու ձևերը, որ առաջարկում են դոցա մանկավարժների խոհական մասնից, ինչպիսիք են՝ Վեսսելը, Միրապոլսկին, Վադավոզովը և այլք։ Սկզբունքը մեր ընդունած ձևի բոլոր ազգերի համար միևնույն է, այն է՝ նախապատրաստել վերջլուծությամբ բանի, բառի և վանկի, որպեսզի երեխան գիտակցաբար ըմբռնե հնչյուն ասված բանը։ Գրության համար նույնպես նախապատրաստել, բաղադրական ձև ընդունելով այդ գործողության համար։ Դասագրքի հետ անծանոթ մարդկանց մեր այս ասածը գուցե շատ դժվար բան թվի, բայց այդպես չէ գործն իսկապես ընդհակառակն՝ սա որքան որ նոր, մի նույնքան և դյուրին է։
Մեր դասագրքի մեկ արժանավորությունն էլ այն է, որ ունի կանոնավոր գրության օրինակ։ Մենք չենք ընդունել, այս գործի մեջ պարոն Միանսարյանցի պես բազմաթիվ թեք և հորիզոնական գծեր, բացի գլխավոր տողագծից, այն հայտնի պատաճառով, որ երեխայի ձեռքն ազատ լինի գիծ քաշելու ժամանակ և որ նորա աչքը սովորե գծամիջոցների տարածությունը չափել։ Բայց թե ի՞նչ դասավորության պիտի ունենան մեր գրերը գլխավոր տողագծի համեմատութամբ, դորա օրինակն արդեն կա գրության վերջումը․ վարժապետն այդ դասավորությունն ի նկատի պետք է ունենա, որպեսզի աշակերտաց սխալները գիտակցությամբ և հասկացնելով շտկե։ Պոչավոր ասված տառերը, որք են՝ զ, լ, ղ , չ, չ, ջ, վ, մենք գրել ենք երկու տեսակ, մազական և կլոր պոչով․ մազականները պետք է գրել բառերի սկզբներում և մեջտեղում, իսկ կլորները՝ բառավերջերում և տողավերջերում, և այդ էլ սոսկ գեղեցկության համար։ Այս վերջին ձևը որպես զարդ կարելի է ընդունել և չընդունել, բայց ոչ մազականները, որոնց թե գրելն է հեշտ ու թե արագագրության են հարմար։
Գլխատառերի գրելը, ինչպես հիշած ենք, կսկսեն սովորել հինգերորդ շրջանից, կարդալու ժամանակ, որպես տառ, որպես երեխայոց ծանոթ հնչյունի մեծ տեսակը։՞ Առաջին և երկրորդ դասերի մեջ մենք գլխատառեր չենք գործածել, 136