լինի ուսուցման հիմքը, որի վերա պիտի կառոգանվի ապագա շենքը։ Պետք է սկսել մոտիկից, ծանոթից, հեշտից, պետք է սկսել ամբողջից։ Պետք է նախ վերլուծեի ամբողջը, տարրացնել և ապա այդ տարրերից կրկին ամբողջ կազմել։ Շենքի բոլոր նյութերը ջոկ-ջոկ և լավ պատրաստելու է և ապա սկսելու շենքը։ Ահա այս ամենը մանրամասնաբար ցույց տվի ես իմ հրահանգի մեջ։ Գանգատվելու տեղիք չունիմ։ Հողը պատրաստել կին իմ նախորդները, այդ պատճառով իմ ասածները շուտով աճեցին նորա վերա։ Մեր մասնագետ մանկավարժ է Մանդինյանցը ամենայն սիրով ղրկեց իմ հրատարակությունը և ջերմությամբ պաշտպանեց։ Բայց միևնույն Մանդինյանցր վերջերումս հր ատարակեց նույնպես մի այբբենարան և ես շատ ցավուԱ եմ, որ չեմ կարող փոխադարձաբար ինքս էլ նորան պաշտպաներ Նույնիսկ այս հոդվածր ես գրել եմ նոբա մի նորացրած հին ձևի առիթով, որով նա մերժում է հնչյունի օժանդակությունը։
Բ
Ամենայն լեզու, և մինչև անգամ բարբառ, ունի յոթ> առանձնահատկությունը։ Այդ առանձնահատկությունն կարող է լինել քերականական, տրամաբանական և հնչական։ Եթե հայերեն խոսել ուզեցող ռուսն ասում կ «ես եկավ», փոխանակ «ես եկա», այդ սխալը սլետք կ վերաբերել նորա լեզվի քերականական առանձնահատկությանը՝ որովհետև նոքա մեզ նման չեն ասում՝ ես եկա, ւյու եկար, սա եկավ, այլ ունին մի պրիշոլ, որ գործ կ ածվում երեք դեմքի համար էլ։ Եթե հայն բւուսերեն խոսելիս մի կնոջ ասում և ոչ անա պրիլա, ինչպես ռուսն կ ասում, այդ սխալը պետք է վերաբերել հայի քերականական առանձնահատկությանը, որովհետև հայ լևզվի մեջ քերականական սեո չկա և նա թե մարդու և թե կնոջ համար միակերպ ասում է նա եկավ»։
Հնչական առանձնահատկությունն ավելի հեշտ է ական