Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

օգուտ քաղել խելացի կերպով, պետք է այն ճանապարհով երթալ, որ ճանապարհով որ ինքը լեզուն է գնում:

Գրենք դարձյալ մի քանի բառեր, որ մեր ասածն ավելի պարզ և շոշափելի կացուցանենք։ Ենթադրենք, որ հետևյալ բառերը ռուսերեն են և դրենք ռուսաց լեզվով - гирсъ, гирд, тандъ, морс, այժմ այդ բառերը գրենք հայերեն իբրև հայոց բառեր. գիրս, գիրդ, տանդ, մորս: Վանկական մեթոդով այս հայերեն բառերը պիտի կարդացվին իբրև օտար բառեր, այսինքն փոխանակ կարդալու՝ մորըս, պիտի կարդան մորս, որ ասել է ը գրի օժանդակությունը հեռացնելով, մեր բառերի արտասանությունն օտարանում է, բայց որովհետև հայախոս երեխան դժվարությամբ կխորթացնե յուր արտասանությունը, նա այնուամենայնիվ մի ը ավելացնելով ուղիղ կարտասանե, իսկ այդ շեղմունքը վարժապետի համար կմնա աննշմարելի։


Ուշադրության արժանի պետք է համարե մանկավարժը և մեր ձայնավորների միմյանց մոտ չգալը։ Այսպես՝ հայ լեզվին բնական չէ ասել ա՛ա՛, ե՛ե՛, է՛է՛, ի՛ի՛,ը՛ը՛ և այլն, կամ աի, իա, էի, ուա, ըա և այլն։ ճշմարիտ է, մենք գրում ենք «Իտալիա», բայց կարդում ենք «Իտալյա», գրում ենք գինիի, գարիի (փոխանակ գինու, գարու), բայց կարդում ենք գինիյի, գարիյի. գրում ենք՝ էի, էիր, բայց կարդում ենք էյի էյիր, գրում ենք ուա, ուէ, ուի, բայց կարդում ենք ուվա, ուվե, ուվի, կամ ավելի ճիշտ կարճ՝ վա, վե, վի, ինչպես հենց շատերն էլ գրում են։ Ինչ վերաբերում է ը հնչյունին, նորանից հետո ոչ մի ձայնավոր չի գալիս, ոչ կապով և ոչ անկապ, մեր լեզվի մեջ չկա ըա կամ ըյա, ըի կամ ըյի։ Եվ որովհետև մեզանում այդպես հնչմունք չկա, այդ պատճառով էլ երեխան երբեք չի ասիլ. մըա, հըա, հըու և


143