Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այլն։ Ուստի անհիմն է այն կարծիքը, որ իբր թե երեխան հնչական մեթոդով սովորելիս` փոխանակ ասելուՆսւ, կասե նրա, փոխանակ սա` սրա: Կարճ, ինչպես որ լեզվի մեջ եղածը— նորա համար առանձնահատկություն դարձածը շասեյ կարելի չէ, այնպես էլ, ինչ որ լեզվի մեջ չկա, նորա համար հատկական չէ, այն ասել չի կարող երեխան։

Հնչական մեթոդի մեջ միայն մեկ դժվարության կարո է հանդիպել անփորձ ուսուցիչր, որի վերա և մենը կամենում ենք դարձնել նորա ուշադրությունը։

Հայ լեզվին հատուկ է բաղաձայնով վերջացած բառերն ասել որոշ (ը հնչյունի վերջավորությամբ) և անորոշ (առանց ը հնչյունի) Ուստի կարոդ չենք ասել, թե երեխան փոխանակ հաց ասելու` չի ասիլ հացը, փոխանակ սեղան—սեղանը: Ահա մի դժվարություն, որ իսկապես ոչ թե դժվարություն է, այլ հեշտության դուռն է և բանալին: Այս հանդամանքն այն հեշտությունն ունի, որ վարժապետը հնչյունը սովորեցնելու համար փոխանակ անմիտ և վերացական կերպով ը՜ ձայնելու, կարող է ասել—«Երեխայք, ահա այս առարկաները, ինչ որ դուք տեսնում եք դասատանը, որ մենք մեկ֊մեկ անվանեցինք, կարող ենք երկու ձևով ասել, օրինակ' սեղան, սեղանը՝, աթո՝ո, աթոոը,՝նստարան, նստարանը՝, պատ, պատը՝, մատիտ, մատիտը , գրիչ. գրիտը’: Ահա տեսնում եք, որ փոխելու համար, միայն մեկը՝ ենք ավելացնում. լա վ ականջ դրեք, էլի ասեմ. գլուխ գլո՛ւխը, հակատ, հակա'տը, բերան, բերա'նը: Ես հիմա կասեմ մի քանի բառ, տեսնեմ դուք էլ կարո՞ղ եք նոցա վերջում մի ը ավելացնել»։ Եվ վարժապետն ասում է թուղթ. աշակերտները մի ը ավելացնելով, միասին ասում են թուղթը՝, այսպես և ուրիշ շատ բառեր։ Հետո վարժապետն ասում է շատ բառեր ը վերջավորությամր, աշակերտները վերացնում են ը֊ն և ասում առանց ը-ի. հոտո աշակերտների իրանք ասում են մի քանի բառ երկու ձևովս էԻ որով միան գամայն շոշափելի է դառնում ը ձայնի էությունր և նորա բառերի վերջն րնկնիչր և շրնկնխր։ Այս վարժությունն սկիզբն է վանկերի յուծման։ Որովհետև վանկերը լուծվում են ը հնչյունի օժանդակությամբ, ուստի այդ Լուծմունքի