Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սկսելուց առաջ պետք է այդ օժանդակ ձայնին ծանոթանան երեխայք, որպեսզի, երբ վարժապետն ասե հըացը-ը, երեխայք պատասխանեն — հացը, իսկ եթե ասելու լինի հըացը, այստեղ ը հնչյունն առանձին ասված լինելով, պատասխանեն — հա՛ց: Բայց դեռ այս դժվարությանը չհասած, երեխայք մի ավելի հեշտ աստիճանով անցած պիտի լինին: Եվ որովհետև մեր խոսքն այսչափ երկարացավ, դնենք այստեղ լուծման բոլոր աստիճաններր։

1. Երկու ձայնանիշով նշանական վանկեր, նախ ձայնավորով վերջացած, պետք է ասե վարժապետն առանց ը գրի օժանդակության, միայն մի փոքր երկարացրած,իսկ երեխայք պիտի կրկնեն ամբողջն առանց երկարացնելու։ Իսկ հետո վարժապետը կասե ամբողջ բառը մեկ անգամից, իսկ աշակերտները կլուծեն՝ բաղաձայնի վերա ը կպցնելով:

Վարժապետն ասում է.— ս… ա՜, (երկարացրած). աշակերտները՝ սա՛ (մեկ անգամից), այսպես և հետևյալ բառերը - դա, նա, հա՜, դու, լու, բու, ձու, մի, ձի, թի, չի, չէ, թե, քո… Ես, եկ, եմ, եզ, աղ, ափ, ահ, առ, ախ, ահ, օձ, օդ, օր, օդ, ութ, ում, ուշ, ուռ, ուս, ուր, ուժ, ուլ, էլ, էծ, էշ, էս, էն, էր, էդ և այլն։ Հետո վարժապետն ասում է՝ սա, իսկ աշակերտները՝ սը, ա՛, այսպես և մյուսները։


2, Վարժապետը պետք է ասե երեք գրանի վանկեր միակերպ վեր-ջավորությամբ, մի փոքր երկարացրած, իսկ աշակերտները պիտի նույն ձայներն ասեն որոշ-որոշ, ը ձայնի օժանդակությամբ։


ա՛ …ղ (ա՛ ,ղը) վա՜ …ղ (վը, ա, ղը,) թաղ, քաղ, սաղ,(աղ, խաղ, ճաղ, շաղ, տաղ, ո՜ւ…ր (ու, րը), ո՜ւր, (ոը, ու, րը), ջուր, դուր, մուր, թուր, զուր, լուր, սա՜ր (սը,ա, րը), չար, տար, վար, ճար, լար, կար, ա՜յայր (մի ձայն), ա՜յս, սը), ա՜յդ (այ, դր), այն, այծ, այլ, գայլ, սայլ, փայլ, հայր, մայր, ծայր, վայր, ո՜ւյ, (уй, իբրև մի ձայն), հույս,(հը, ույ, սը), բույս, կույս, լույս, ծույլ, թույլ, յու, (ю, իբրև մի ձայն), յուր, յուղ, շյուղ, գյուղ, հո՜ղ ( հը՛, ո՛, ղր) իող, շող, քող, թող, ցող, դող, լող, խակ, թակ և այլն:


3. Երեք գրանի վանկեր խառն վարժապետը պետք է ասե միացած աշակերտները՝ անջատ-անջատ ը հնչյունի օգնությամբ։