Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րին ոչ մի անուն չտալ, բայց յուր բացատրության 25 երեսում խորհուրդ է տալիս տառերը գրելու ժամանակ նոցա մի որևէ անորոշ անուն տալ, և ինքն անվանում է լո, զո, ղո, չո, չո, ջո և այլն, իսկ 44֊րդ երեսում խորհուրդ է տալիս ասելու այբ, բեն, գիմ, դա և այլն, ինչպես հնումր։ Մեր Նպատակը չէ այստեղ քննադատելու պ. Մանդինյանցի այրբենարանի թերությունները, այսքանն էլ հիշում ենք միայն Նորա համար, որ ցույց տանք, թե պ. Մանդինյանցի բռնած ընթացքը բաղաձայնների վերաբերությամբ մի անգիտակցաբար հետևություն է, որ առաջ է եկել յուր մայրենի լեղվի Հնչական առանձնահատկություններին ծանոթ չլինելուց։ Պ, Մանդինյանցը . մոռանում է, որ ը հնչյունի օգտակար օժանդակությունը վնասակար համարելով, երեխաներին սար ձոր է ձգում և նոցա երեսուն հնչյուն սովորեցնելու տեղ, հարյուրավոր աննշան և անբնական վանկեր է բերան անել տալիս և. բացասական արդյունքի հասնում։