Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աստղագետի ու բնագետի մասնագիտության։ Ոչ մի նշանա վոր մանկավարժ մասնագետ չի եղած։ Մասնագետ մանկավարժները ըստ մեծի մասին բթամիտ են լինում, ինչպես մասնագետ հայկաբաններն ու աստվածբաանները․ նոքա միայն հետևում են սրան-նրան աղանդավորի մոլեռանդությամբ, բայց նորն ստեղծելու և եղածը կատարելագործելու շնորհք չեն ունենումː Այսօր իսկ մեր պ. Մանդինյանն ասում է. «Ես այսպես եմ անում, որովհետև պ. Օթտոն այսպես է խորհուրդ տալիս»ː Հիմա կտեսնենք, թե այդ Օթտոյի տված խորհուրդը որքան հիմնավոր էː


Բ


«Մեր բանաստեղծները-ասում է պարոն Մանղինյանը, - պ. Աղայանն այդ ավելորդապաշտությունը (ը գրի մասին է խոսքը) ,շատ հեռու են տանում, ինչպես այս օրինակից երևում է.


«Ախ նանի ջան նանի


«Մեզ մի վերկացընի


Այս ըստ պ. Մանդինյանի «շատ հեռու տարած» ավելորդապաշտությանս առթիվ բաց եմ անում Վենետկեցոց աշխարհաբար գրվածքները և նույնիսկ հայր Ալիշանի արձակ դրած անմահ «Հուշիկք»-ը և գտնում, որ նրանք իմ գրած բառի տեսակների մեջ ը գիրը պահպանում են ինչպես - լեցընել,իմացընել հասցըսել և այլն։ Միտս եմ բերում իմ մայրենի բարբառը (Ղարաբաղի) և հիշողությանս մեջ հաջորդաբար թափվում են հարյուրավոր բառեր, ինչպես - ուտըցնել, խրմըրցընել, ըրկընցընել (երկարացել), երկրցլունել (վերկացնել), նի կըցընել (վառել), նեստա կըցընել (կպցնել), դինջ կըցնել (հանդարտեցնել) և այլն։ Այս բառերի մեջ աշկարա տեսնելով մեր հին լեզվի կերպարանափոխության հետք, իսկույն միտս են գալիս մի շարք այսպիսի բառեր - մոլորեցուցանել, ապշեցուցանել, մեռուցանել, ապարդյուն կացուցանել… Այս օրինակներից պարզ երևում է, որ ես ոչ մի ավելորդապաշտություն չեմ արելː