Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որ եթե յուր աշակերտները մի գերբնական հրաշքով կարդան էլ, նոքա շատ տգեղ կկարդան, և ահա մի պարզ օրինակ, թե երեխան ինչպես պիտի կարդա եկեղեցի բառր։

ե, ե, ե, ի, ե, եկ, ե, եղ, եկ-եղ, ե, եց, եկ-եղ-եց-ի:

Այսպես կկարդան և հետևյալ բառերը' Վաղ-ար-շապ¬ատ, կաթ-ող-իկ-ոս: Ուղիղ կկարդան հետևյալ բառերը՝ Բար-սեղ, կար-միր. լեն կարող կարդալ (դարձյալ կրկնում եմ պ. Մանդինյանին)— քրտնքել, մրմնջյուն, թրթնջուկ, քրթմնջյուն, Լքկրտիշ և այլն, բայց մեր բառերի համարյա կեսը այն բառերն են, որոնք պիտի աղքատելով կարդան: Եվ ինլո՞ւ, գիտե՞ք— նրա համար, որ ձայնավորից հետո նախ պիտի վերջահն չյուն ը կպցնե և հետո ն ախ ահն չյուն ը, եթե կա, իսկ եթե առաջ նախահնշյունր կպցնե, հետո վերջահնչյունը, կամ վերջինն ազատ թողնե, դարձյալ վատ Կլինի, որովհետև բոլոր բառերը միատեսակ չեն, որ մի որոշ կանոնի ենթարկվին, իսկ զանազան կանոններ դո րծադրել կարող չէ երեխան յուր համար դեռևս անհայտ մի բառի վրա։ Հասկացաք արդյոք, պարոն Մանդինյան։և նույնիսկ ձեր օրինակ բերած «հատկություն» բառը երեխան կկարդա ոչ այնպես, ինչպես դուք եք ասում, այլ հատ−կութ֊յուն։ Եթե այդպես չկարդա, չէ՞ որ մեղանչած կլինի ձեր կանոնի դեմ։

Պ․ Մանդինյանն ասում է՝ «Ես ձեզ պես բաղաձայնն առանձին և անկախ չեմ հնչում, ուրեմն ինձ Հհարկավոր չէ ձեր հո այբ ցո, ոչ նը-ա-ցը, այլ ուղղակի հնչելու բառը, յուր ձայնավորից սկսելով հետզհետե ընդարձակում և աճեցնում եմ յուր մնացած ձայներով, զորօր, ա, աց, հաց, ու, ուն, տուն, ի, իր, գիր և այլն»։

Սրա պատասխանը մի առակով կարելի է տալ։ Լինում է չի լինում մի քոսակ, որ ասել է ճարպիկ մարդ։ Սա մեկի տունը թալանում, փախչում է։ Տան տերը ձիավորվում հասնում է հետևիցը։Քոսակը որ լսում է ձիու դոփյունը, իսկույն թաքցնում է ամեն ինչ, հագուստն էլ փոխում և ճանապարհի վրա կանգնում։ Ձիավորը դալիս է դրա մոտ և չճանաչելով՝ հարցնում էէ թե այս և այս նշանով մարդ չտեսար այստեղով անցկենալիս։— Ինչպե՞ս չէ, պատասխա֊