Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նում է քոսակը, նա հենց երևում էր, որ գող է, բայց դու չես կարող նրա հետևիցը հասնել, ձին չորս ոտն ունի, մինչև դա յուր մե ...կ, եր..կու, ե...րեք, չ.. ր.. . ս,.. ոտը կփոխի, դու քո երկու ոտքով շատ շուտ կհասնես, մե՛կ, երկուս մե՛կ, երկու փոխելով։ Քոսակը որքան երկարացնում է ձիու չորս ոտները, այնքան արագ-արագ է ասում մեկ երկուսը այնպես որ ձիավորը հավատում է, վեր է գալիս ձին քոսակին պահ տալիս, որ ասել է գառը գայլին, ինքը ոտքով ճպնապարհ ընկնում։


Բոլորովին այս քոսակի ճարպիկությունն է բանեցնում և մեր Մանդինյանը։ Տեսեք ինչ է ասում. << աքը լարը շըուտ է կանրչումր>> ։ Մենք տառի գլխին շեշտ ենք դնում ցույց տալու համար, ((որ այդ թշվառ ը հնչյունը, ինչպես ասացինք, խուլ արձագանքի պես է հնչում և բառը մթնացնում և ոչ թե յուր որոշ սովորական հնչումով>> ։

Այս մի՞թե չի նշանակում մեկ, երկու, երեք, չորս, իս ա աց, հաց— մեկ, երկու, մեկ երկու


Դ


Այժմ մի բարի խորհուրդ մեր մատաղահաս ուսուցիչներին,


Պ. Մանդինյանը ինձ պատասխանելով յուր հարձակումները տարածում է մեր հին գիրկապի և հնչական բ աղադրրական ձևերի վրա, բայց այնպիսի մի ոճով, որ ընթերցողներր պիտի կարծեն, թե նրա էլնարկած այդ թերությունները իմ ձևին են վերաբերում։ Ես այդ ձևերի վրա վաղուց արդեն կարդացել եմ իմ դամբանականը, բայց եթե դրանց թաղման կաբզմը դեռ չի կատարվել, դորա մեղավորը ես չեմ։ Այդ ձևերի և իմի մեջ ոչ մի կապակցություն չկա և այն մեծ տարբերությունը կա, որ իմ ձևով տվածն աճում է, իսկ նոցա ձևով տվածը փտում։ Թե ինչ կնշանակե ասումն ավելի եղմնավոր կացուցանել, այս մասին շատ և շատ կարևոր է մի քանի խոսք ասել, վասն զի դա է այՆ խնդիրը, որի վրա շատ մանկավարժներ գլուխ են ճաքաց