հում։ ճշմարիտ, ինչպե՞ս պետք է անել, որ եթե երեխան մի տարուց հետո ընդհատում է յուր ուսումնառությունը, նա այնուհետև ոչ միայն չմոռանա յուր սովորածը, այլ մինչե անգամ շարւոնակե յուր ինքնազարգացումը։ Հին ձևերի մի մեծ պակասությունն էլ հենց այն է, որ այդ ձևերով ոչ միայն մեկ, այլև երկու և երեք տարի սովորած աշակերտներր, իրենց ուսումնառությունը ընդհատելուց մի քանի տարուց հետո, իսպառ մոռանում են իրանց սովորածը, նույնիսկ ամառվան կարճ արձակուրդներին բոլորովին մոռանում են իրանց գիտեցած համարվածը։ Օրինակի համար' մեկ անգամ է Մանդինյանը յուր նախակրթարանի աշակերտներից շատերին տեղափոխել էր երկրորդ պատրաստական առաջիկա սեպտեմբերին պ․ Խոջամիրյանը մի ամսաչափ ժամանակ փորձեց, տեսավ, որ այդ աշակերտների հիշողության մեջ ոչ մի բան չէր մնացել։ Նա ետ բերավ այդ աշակերտ՝ ներին և հանձներ ինձ, որ ես նորից մկրտեմ։ Եվ ես նրանց այնպես կանոնավոր պատրաստել տվի, որ ուրիշների հետ, տարվա վերջին երկրորդ պատրաստականի վրայով թռան երրորդ։ Հարցաքննողը ինքը պ․ Խոջամիյանն էր։ Ասում եմ <<պատրաստել տվի>> և այդ դիտմամբ եմ ասում։ Պատրաստողը պ․ Անդրեաս Աբրահամյանցն էր, իմ առաջնորդու՝ թյամբ և ուղղությամբ։ Սրանով ուղում եմ ասած լինել, որ պ․ Մանդինյանի աշակերտները մեղավոր չեն, այլ յուր անմարսելի ձևն է մեղավոր։
Պարզենք այս խնդիրը, որովհետև գրագիտության գործի մեջ դա բացի բարոյականից' մեծ նշանակություն ունի նաև տնտեսական կողմից։ ճշմարիտ, ի՞նչ նշանակություն ունի, եթե մի կողմից կսովորեցնես, ահագին ծախքեր անելով իսկ մյուս կողմից սովորածը կմոռանան։ Այս խընդիրն ավելի ևս նշանակություն է ստանում, երբ պահանգ զարթնում շարժական և կիրակնօրյա ուսումնարաններ ունենալու
Այս խնդիրը կլուծվի միայն հետևյալ ձևով— պետք է երեխային գրել֊կարդալ սովորեցնել ընդհանրապես և ոչ մասնավորապես: Մասնավորապես ես անվանում եմ այն
ձևով գրել֊ կարդացնելուն, որով երեխան մի տարվա մեջ սո՝