վորում է լավ թե վատ յուր այբբենարանի կարդալը և նրանից դուրս ոչ կարդալ գիտե և ոչ գրել։ Երբ, օրինակ՝ նրան տալիս ես մի ուրիշ գիրք, նա ասում է՝ «Ես այս չեմ կարդացել» և չի կարողանում կարդալ։ Կամ գրում է միայն այն բառերն ու նախադասությունները, որ տարվա մեջ մի հարյուր անգամ գրել է մեքենաբար, բայց որ մի անծանոթ, այսինքն չգրած և չկարդացած նախադասություն ես թելադրում, նա կանգ է առնում և շվարում։
«Ընդհանրապես» գրել կարդալն այն է, որ նա միակերպ, թեև ոչ վարժ, կարողանում է կարդալ ամեն տեսակ գրվածք, որ ասել է, ձեռք է բերել կարդալու ունակություն. և երբ գրում է ամեն տեսակ նախադասություն և գրում է գիտակցաբար, գիտե, թե ինչ է բառը, վանկը, հնչյունը և պակաս բան չի թողնում։
Պ. Մանդինյանի ձևը այս կողմանե այնքան սեղմված, սահմանափակված է, այնքան խճողված է զանազան գծերով, կետերով, հակասություններով, անհաջորդականությունով, որ երեխային ոչ մի նպատակի չեն հասցնում ոչ ընդհանրապես, ինչպես ես եմ սովորեցնում, և ոչ մասնավորապես, ինչպես հին ձևի հետևողներն են սովորեցնում։
Արդ, ինչպե՞ս պետք է սովորեցնել ընդհանրապես:
Ընդհանրապես կսովորեցնենք միայն այն ժամանակ, երբ գործի սկզբումն իսկ մեզ համար կորոշենք, թե այդ իսկ է մեր նպատակը. մեր աչքի առջև չենք ունենալ ոչ մի մեթոդ։
Նպատակն ինքը որոշում է ձևը։ Մարդիկ ի՞նչպես են սկսել գրել կարդալ։ Նոքա նկատելով, որ իրանց խոսքերը ջոկ-ջոկ պարբերությունից կամ նախադասություններից են կազմված, դոցա համար հնարել են մի-մի պայմանական նշան։ (Այդ նշանները իրար նման չեն եղել, ինչպես պ. Մանդինյանի գծերն ու կետերն են)։ Հետո տեսել են, որ այդ նախադասություններն իրենք ջոկ-ջոկ բառերից են բաղկացած, այնուհետև թողել են նախադասության նշանները և հնարել են բառերի նշաններ, հետո վանկերի և վերջապես հնչյունների, որոնց վրա և կանգնած է այսօր մարդկությունը։ Հարկավո՞ր է արդյոք ավելացնել, որ մարդիկ այդ հնչյունները հնարել չէին կարող, մինչև նրանց ականջի լսողությունը բառերի մեջ