Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չորոշվեր նրանց առանձին-առանձին ձայն ունենալը, այլ վերջի վերջո կհնարեին նախ ահնլյուններ և վերջահնչյուններ։ Թե մարդկության լսողությունը աստիճանաբար է զարգանում, և թե մեր հայ երեխաների լսողությունն արդեն այդ աստիճանին հասել է, դորա համար մենք ապագույց ունենք մեր ծածկալեզուն, որով շատ տեղ խոսում են մեր հայ մանուկները և որից մի կտոր ես դրել եմ իմ այբբենարանիս վերջումր, որրան իբրև մի զվարճալի խաղ մանուկների համար, նույնքան և հարցասեր վարժապետների ուշադրությունը այդ հանգամանքի վրա դարձնելու նպատակով։ (Շատ ազգերի լսողության զարգացումր դեռ այդ աստիճանին չի հասել, կլինեն, իհարկե, անհատներ էլ)։


Այս իրողությունից պարզ երևում է, թե ինչպես մարդկությունը ամբողջից դեպի մասերն է դնում։ Այդ նրանից է, իհարկե, որ ամբողջի տեսնելը ավելի հեշտ է, քան թե նորա մասների. մասների գյուտը խոր զննության արդյունք է, որ մարդկությունը շատ ուշ է ձեռք բերում։ Բնության մասերի մեջ շարք և կարգ կա։ Շարքով և կարգով նկատելն ավելի դյուրին է, քան թե մեջեմեջ: Օրինակ, տգտգալ բառի մեջ կարելի չէ ասել, երեխան ավելի շուտ կըմբռնե նորա ձայնավորները, քան թե տգգ մասնիկը, որ և բառի արմատն է։ Այսպես են բոլոր ձայնական բառերը, որով մեր լեզուն «շատ հա րուստ է>>, ինչպես շռշռալ (արմատ' շոոո.), քշքշալ, թմփոց, թխկոց, դրխկոց, նրթնրթռց և ուրիշ հազար ու մեկ բառեր։ Հարկադրել երեխային, որ այդ ճրթճրթոցի մեջ միայն ձայնավորները ջոկի, իսկ մյուս ձայները չլսելու դնե, դա էլ մի ջոկ տեսակ բարբարոսություն է։ Ես այն կարծիքի եմ(թեպետ այս բանի մեջ իմ կարծիքը ոչինչ արեք չունի դիտության առջև, եթե միայն դա համաձայն չի նորա էլ կածիքին)- որ ձայնավորների մեծ մասը բաղաձայններից շատ հետո են գտնվել։ Ամենից դյուրինը շշողական և կոկորդսյին ձայներն են։


Թե այսպես և թե այնպես պետք է ուսուցման գործի մեջ մարդուս մտավոր զարգացման պատմական օրենքներին հետևենք։ Պետք է սկսենք ամբողջից— նախաղասությունից և աստիճանաբար հասնենք հնչյուններին, այն զանազանու