Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյամբ միայն, որ մարդկության մի քանի դարում արածը մենք մի քանի օրումը կանենք։ Բայց մեր այս գործողության մեջ մենք մի շատ կարևոր դաս ունենք առնելու պատմությունից և այդ այն է, որ մարդկությունն ամեն մի ձև հնարելիս' միշտ առաջ գրել է: Մենք ևս առաջ պետք է գրենք, հետո կարդանք։ Ես այստեղ կանգ կառնեմ, որպեսզի ընթերցողի ուշադրությունն ևս կանգնեցնեմ այս կարևոր հանգամանքի վրա. այն է' նախ գրելու. վասն զի միայն և միայն դորանից կախված գործի հաստատության հիմքը, տևողությունը, արդյունավորությունը, աճելությունը և բեղմնավորությունը։

 Երբ որ երեխան գիտե բառ բառից որոշել, վանկ վանկից

և հնչյուն հնչյունից, որ բերանացի պատրաստվում է ընդհանուր «ձևով»արձակ

համարձակ, բնության մեջ, սովորել է և գրերի տարերքը ուղիղ գրել, այնուհետև նրան ոչինչ չի մնում, բայց թե ճանաչել հնչյունների ձևերը, վասն զի նոցա ձայնը արդեն իրան ծանոթ է։ նա իմանում է, որ ջուր

գրելու համար նրան հարկավոր է երեք հնչյուն' ջ, ու, ր միայն չի ճանաչում դրանց։ նա այն աստիճանի վրա Հ կանգնած, որ եթե այդ հնչյունների ձայները արդեն հնարված չլինեին, ինքը կարող էր յուր համար մի-մի պայմանական նշան ստեղծել, բայց այդ ավելորդ աշխատությունից երեխային ազատում է վարժապետը, ցույց տալով այդ բառի ամբողջ պատկերը։ բայց վարժապետը նախապես ընտրում է մի այնպիսի բառ, որը գրելուց հետ երեխայքը կարող էին նույն տառերով էլի ուրիշ շատ բառեր գրել։ Օրինակ, Մարտիրոս բառից կարելի է մինչև հիսուն, վաթսուն ուրիշ բառեր կազմել։

 Գրելը կարդալուց առաջ գցելը կամ գրել տալով կարդացնելը շատ նշանակություն ունի։ Այդ նշանակությունը

լավ ըմբռնելու համար կարժե միայն համեմատել և իմանալ, թե ի’նչ զանազանություն կա գրելու և կարդալու մեջ, այդ գործողությունները ջոկ-ջոկ առած։ թե հոգեպես ինչ դերի մեջ է աշակերտը գրելիս և ինչ կարդալիս։ Եթե երե¬ խան սկսում է ուղղակի կարդալուց, նա' ինչ ձևով էլ լինի սուտ է կարդում, հիշողությամբ է կարդում, և որովտետե