Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երեխայք առհասարակ թռուցիկ հիշողություն ունին, նոքա բառերն ու նախադասությունները շուտով անգիր են անում ով էլ մոռանում, նոցա ուշադրությունը, զննությունը կանգ չի առնում ոչ բառերի և ոչ տառերի վրա։ Սա, իհարկե մի վատ սովորություն է, որի առաջքը միայն գրել տալով կառնվի, որ սուտ վերցնել չի կարող, որի վրա երեխան կանգ է առնում, լուծում է, կապակցում է, զննում է, աներևույթը նրա համար շոշափելի է դառնում և տեսանելի։ Այս ձևով ձեռք բերածը ցնդական չէ, անհետանալ, մոռացվիլ կարող չէ։ Բայց սա գրել տալու օգուտի միայն մի կողմն է դեռ:

Մեզ հարկավոր է, որ երեխայքը աստիճանաբար ճանաչեն բոլոր գրերը։ Միայն կարդալու միջնորդությամբ՝ առանց գրել տալու՝ այդ ծանոթությունն անհիմն է, դմվար է, հիշողության գործ է, զննելի չէ, նույնիսկ կարդալն էլ ճիշտ այնպես կլինի, որի վրա պ. Մանդինյանը հարձակվում է և ես առավել ևս։ Բայց ուրիշ բան է, երբ նա սովորում է գրելու միջնորդությամբ, ոչ առանձին-աոանձին, տառ տառ գրելով այլ բառեր և նախադասություն կազմելով, որով երեք բան է սովորում. ա) տառերի ձևակերպումը տպավորվում է նրա հիշողության մեջ ավելի հաստատուն կերպով, բ) վարժվում է գրելու մեջ և գ) սովորում է կարդալ ավելի մարդավարի ձևով։

Երբ որ երեխայքը հասնում են այդ աստիճանին, որ սովորաբար երկու-երեք ամսումը հասնում են, այնուհետև նրանք գրում են ընդհանրապես։ Նոքա արդեն գիտեն զանազան բառաթվով նախադասություններ ասել (ըստ իմ հրահանգի), այդ նախադասությունները նոքա այժմ սկսում են գրի առնել։ Արդ, տեսնենք, ի՞նչ է սորա օգուտը, որից խորշում է պ. Մանդինյանր, ոչ թե վատ համարելով, այլ սահմանազանցություն համարելով և դժվարին գործ։ Ես էլ կասեմ, որ դա շատ դժվար է յուր ձևով, ըստ որում նոքա երեք տարումն անգամ չեն կարող 1789 հնչյուն սովորել, ինչ տեղից կարող են գրել ընդհանրապես, անխտիր, ամեն տեսակ նախադասություն։

Ինքնուրույն գրել տալու օգուտն այս է, որ սա է այն միակ չափը, որով միայն կտրող ենք իմանալ թե մեր ընթացքի ո՞ր կայարանումն ենք, արդյոք նպատակին մոտեցե՞լ ենք, թե* դեռ շատ հեռու ենք։ Միայն այս ձևով կարելի է