Ոչ հին գիր-կապով, ոչ բադագրական և ոչ վանկականով, որչափ ընդունակ մարդու ձեռքում էլ լինին, կարելի չի մի տարումը բեղմնավոր արդյունքի հասներ։ Բռնությունը, խստությունը, գործի ծանրությունը աճելություն չեն տալ, այլ ունեցածն էլ կխլեն, եղածն էլ կկորցնեն։ Այստեղ հարկավոր է աշակերտի կողմից (որ պիտի անդրադառնա վարժապետի պարապմունքի եղանակից) և վարժապետի կողմից գիտակցություն, սեր, եռանդ, աշխուժություն, թարմություն, հետաքրքրություն, թեթևություն, դյուրինություն, պարզություն, աստիճանավորություն, ամենախիստ հաջորդականություն։
Եթե վարժապետը այսօր մի բան է սովորեցնում, որ վաղը դեն գցե, այսօր մի շենք է կառուցանում, որ վաղը քանդե, այսօր այսպես է սովորեցնում, որ վաղը ուրիշ կերպ
սովորեցնե, կարճ՝ եթե վարժապետի ամեն օրվա դրած քարը անշարժ կերպով յուր տեղը չի մնում և մյուս օրը նորա վերա չի ավելացնսւմ մի նոր քար, նա ոչ միայն լավ ճարտարապետ չէ, այլ ոչ անգամ հասարակ բանվոր։ Ամենայն մի սկիզբն յուր վախճանի անխզելի ծայրը պիտի լինի, որ երբ այդ շղթայի մի ծայրիցը բռներ, նորա օղակները իրար հետ սերտ կցված բարձրանան՝ վայր չթափվին։ Այս կանոնից շեղվող մանկավարժը երբեք նպատակի չի հասնիլ։
Ես կուզենայի, որ այս հանգամանքի վրա կարևոր ուշադրություն դարձնեին և մեր պ․ պ. թեմական վերատեսուչները։ Թութակի պես բերան անել տված հոդվածները սովորեցրածի տեղ չհամարեին և առաջնորդեին իրենց ձեռքի տակ եղած վարժապեաներին դեպի բեղմնավոր աշխատրոթյուն։
Եթե մեռուցանող ձևն է տիրապետում հակաազգային դաստիարակության մեջ, դորա համար մենք ոչ ոքի մեղագրել չենք կարող, բայց եթե ազդային դաստիարակությունն էլ դույն այդ անբեղմնավորությունը պիտի ունենա, ափսո՜ս այնուհետև մեր վարժապևաներին, մանկավարժներին և թեմական վերատեսուչներին տված ռոճիկը։ Ինչ հարկավոր է հակակրթելու համար ծախքեր անել, ավելի լավ չէ թողնել այդ խեղճ մանուկներին իրենց բնական պարզության և անարատության մեջ։