Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լու և կարդալը գիտակցական անելու համար՝ պետք է նորուսներին սովորեցնել նաև անծանոթ բառերի վանկելը, որ նրանք՝ երբ բոլոր հնչյուններն արդեն իրանց ծանոթ են, բառի սկզբից սկսեն ուղիղ վանկերով կարդալ։ Այս նպատակով ահա ես աշխատեցի վեց համառոտ դաս երով ցույց տալ, թե ինչպես պետք է երեխաներին սովորեցնել մեր բառերի վանկելու կերպը, որ նրանք կարողանան բառի սկզբից վանկելով- և այն ճիշտ վանկելով-կարդալ, որ նրանց համար կարդալն ևս նույնչափ հեշտանա, ինչքան և գրելը, և՝ որ առավելն է և ամենագլխավորը, կարդալը դառնա զննական և գիտակցական, և ոչ մթին ու կրավորական։


Այս դասերն առաջարկելով վարդապետներին իբրև օրինակ միայն, թե մոտավորապես ինչից պետք է սկսել մեր կարծիքով և ինչպես, իսկ ժամանակի ճիշտ որոշումը, թե երբ պետք է սկսել, թողնում ենք յուրաքանչյուր վարժապետի հարմարադատությանը․ բայց այն վարժապետները, որոնց համար անծանոթ բան չէ այս առաջարկությունը և սովորոաթյուն ունին խմբովին տակտովս կարդացնելու, նրանք կարող են ամենայն հեշտությամբ անգիտակցական տակտը փոքր առ փոքր գիտակցականի վերածել, և այսպիսով առաջին երեք դասի նյութը առաջին տարվա երկրորդ կիսամյակում սովորեցնել, իսկ մյուս երեք դասը երկրորդ տարվան ձգել իրանց կրկնություններով և վարժություններով, որի հետ հոդ կտանեն անշուշտ և լավ կարդալուն, որ կլինի գեղեցիկ առոգանությամբ և հասկանալով կարդացածի միտքը։


Բոլոր դասերը հիմնված են միայն մի կանոնի վրա- «Բաղաձայնը կպչում է իրանից հետո եղած ձայնավորին. իսկ իրանից առաջ եղած ձայնավորին կպչում, է միայն այն ժամանակ, երբ իրանից հետո գիր չկա կամ եղածը ձայնավոր չէ. այդ պատճառով երկու ձայնավորի մեջ եղած մեկ կամ մի քանի բաղաձայններից միայն վերջինն է կպչում հա-