Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

առաջին վանկն է ա և ոչ աս (կրկնում են պատճառը)։ Շատ լավ։ Հիմա գտեք երկրորդ բառի առաջին վանկը։ Ինչո՞ւ համար կա և ոչ կատ (որովհետև բաղաձայնը պետք է կպչի իրանից ճետո եղած ձայնավորին)։ Շատ բարի. հիմա լավ ասացիք։ Ես կգրեմ դարձյալ երկու բառ.


1. Մատանի


2. Եկեղեցի


— Գտեք առաջին բառի առաջին վանկը (պատճառ), երկրորդ վանկը (պատճառ), երրորդ վանկը (ինչո՞ւ Համար )...


— Գտեք երկրորդ բառի առաջին վանկը։ Ինչո՞ւ Համար ե , և ոչ եկ: Գտեք երկրորդ վանկը։ Ինչո՞ւ համար կե , և ոչ կեղ ... Այժմ վանկեցեք այդ բառը, իսկ ես կգրեմ ձեր վանկածի պես։


Ե-կե-ղե-ցի


— Տեսնո՞ւմ եք, երեխեք, ինչպես ամեն մի բաղաձայն կպել է իրանից հետո եղած ձայնավորին։ Բայց առաջին վանկը մենակ է մնացել։ Գիտե՞ք ինչու, որովհետև դա ձայնավոր է. իրանից հետո եղածը բաղաձայն է. իսկ նրանից հետո եղածը դարձյալ ձայնավոր է. բաղաձայնը' գտնվելով երկու ձայնավորի մեջտեղ, ո՞ր ձայնավորին է կպել. իրանից առաջ , թե իրանից հետո։


— Հիմա ինչ բառ որ ես կգրեմ, երեխեք, ոչ ոք չկարդա, եթե կարողանա էլ (տիրում է լռություն). դրում է գիտությամբ մի երկայն և դժվար կարդալու բառ , օրինակ ։


Ամենամեծարելի


Դուր и կ կանչում ամենից թույլերին և կարդալուց վախեցածներին, կակազողներին և հետևյալ հարցուփորձն է անում.