պետք է թողնենք, որ կպչի իրանից առաջ եղած ձայնավորին։ Այս էլ պետք է գիտենաք, որ բառի վերջն ընկած բաղաձայնները մազի չափ չեն դժվարացնում կարդալը. դժվարը մինչև նրանց հասնելն է. երբ որ մինչև վերջը հասնում ենք, նրանք իրանք իրանց հասկացվում են։ Բռերի վերջին վանկն է հեշտությամբ իմացվում։ Մի՛թե դուք չեք կարող իմանալ, եթե ևս ձեզ ծանոթ բառերը կիսատ ասեմ, օրինակ, ի նչ կհասկանաք, եթե ասեմ մանուշ... ( պատասխանում են` մանուշակ), եկեղե... (ցի), պատու... (հան), քահա... (նա), տիրա... (ցու), զրատախ... (տակ), Կատարի... (նե), ես գնացի ուսում... (նարան)... Տեսնո՛ւմ եք ինչքան հեշտ է. հարկավոր է ուրեմն բառի սկզբի վանկը ուղիղ կարդալ, եթե շատ երկար է, երկրորդ վանկն էլ, և այնուհետև բանը կհեշտանա։ — Ես հիմա ձեզ մի քանի բառեր կառաջարկեմ, իսկ դուք լուծեցեք (առաջարկում է վերջումը երկու բաղաձայն ունեցող միավանկ բառեր, ինչպես` մարդ, վարդ, զարդ, շարժ, փաոք, կաոք, տուրք, զորք, հանդ, թանտ, սանդ, թունդ, նիշտ, վիշտ, նաշտ, տաշտ, դաշտ, կոշտ, կուշտ, թախտ, թուղթ, նեշտ. խելք, շեմք, թամք, կամք, երգ, բերք, ձեռք, արա, մարտ, սիրտ...): — Դուք տեսնում եք, որ այդ բառերի վերջումը երկու բաղաձայն կա, բայց երկուսն էլ կպել են առաջ եղած ձայնավորին։ Փորձենք դրանց էլ վերջումը մի ձայնավոր ավելացնել, տեսնենք այդ բաղաձայններն էլ կկպչե ն իրանցից հետո եղած ձայնավորին։ Դուք ավելացրեք մեկ ը կամ ի և այնպես վանկեցեք, իսկ ես կգրեմ առանց վանկելու և ձեր վանկածի պես,
Վարդ վարդի վար-դի
զորքը զոր-քը զոր-քը
— Լավ նայեցեք, երեխեք, երկու բաղաձայն միասին չեն կպչում իրանցից հետո եղած ձայնավորին, այլ միայն վերջինն է կպչում։ Դուրս է գալիս դարձյալ մեր առաջվան ասածը, թե բաղաձայնը կպչում է իրանից հետո եղած ձայնավորին: