Վերջաթանություն: Մենք այս դասից ևս այն կանոնը դուրս բերինք, ինչ որ նախընթաց դասին։ Ուրեմն պետք "է էլի կրկնենք— բաղաձայնը կպչում է իրանից հետո եղած ձայնավորին, իսկ եթե իրանից անմիջապես հետո ձայնավոր չկա (այլ եղածը բաղաձայն է), պետք է կպչի իրանից առաջ եղած ձայնավորին։
ԵՐՐՈՐԴ ԴԱՍ
(Համառոտ հարցուփորձ նախընթաց դասերի)։
— Ուրեմն դուք հիմա գիտեք, թե բառի մեջ եթե երկու և երեք բաղաձայն իրար մոտ լինին եկած' ինչպես կկարդացվին։ Ես հիմա պետք է ցույց տամ ձեզ, թե ինչպես են
կարդացվում այն բառերը, որոնց սկզբումը երկու բաղաձայն կա։ Գրենք ահա այս տեսակ մի քանի բառեր։ Ես գրելիս բարձր կասեմ, իսկ դուք վանկեցեք. գնաց, դդում,
զկեռ, թխած, ժլատ, լսել, բ-ժիշկ, գ-նաց, դ-դում, զ-կեռ, թ-խած, ժ-լատ, լ-սել. բը—ժիշկ, գը-նաց, դը-դում, գը-կեռ, թը-խած, ժը-լատ, լը-սել...:
— Որ շատ չխոսենք, երեխեք, դուք տեսնում եք, որ այս բառերի սկզբում երկու բաղաձայն իրար մոտ են եկած, դրանցից երկրորդը, ինչպես դիտեք, կպչում է իրանից հետո եղած ձայնավորին. առաջինը մնում է մենակ։ Այդ մենակ մնացող բաղաձայնները ուղիղ իրանց անունովն են հնչվում, այսինքն ը֊ի օգնությամբ ասվում են բը, գր, դը, չր, թը, Ժը, լը..:
Հիմա գրենք այնպիսի բառեր, որոնց սկզբումը երեք բաղսձայն կա։ Ես բարձր կասեմ, դուք վանկեցեք. բայց ես առանց վանկելու պիտի գրեմ (դրում է' pn&ել, գջլել, գալ, զրկել, թոռուն, ժժմակ, լրտես, խնդիր, ծպտված, կրկին, հրդեհ, ձկնորս, նմռել, մկրատ, նջնել, շրջել, չղջիկ, պստիկ, շրցան, սգվոր, վնգալ, տրտունջ, ցրտած, փրկիչ, քրդի)...
-Երբ որ բառի սկզբում ը երկու բաղաձայն կար, քանիսից մի վանկ շինեցինք։