- Մեկից։
- Ինչո՞ւ մեկից էլ ոչ երկուսից։
- Որովհետև երկրորդը կպավ իրանից հետո եղած ձայնավորին։
- Ուրեմն այստեղ էլ, որ երեք բաղաձայն կա, մենք քանիսի՞ց պիտի մի վանկ շինենք։
- Երկուսից։
- Ինչո՞ւ երկուսից և ոչ երեքից։
- Որովհետև երրորդը պիտի կպչի իրանից հետո եղած ձայնավորին։
- Բայց ինչպե՞ս պիտի մի վանկ շինենք։
- Պետք է մի ը ավելացնենք։
- Որտե՞ղ։
- Առաջին բաղաձայնից հետո։
- Եվ այնուհետև բռնել բառի առաջին վանկը կլինի - նըռ… (նել), գըջ… (լել), դըր… (գալ), դըր… թըռ… ժըժ…
- Երեխեք, այն մենք զոռով չենք ավելացնում, այլ դա կա, միայն չի գրվում, շուտ գրելու համար։ Այդպես տեղերումն ասում են ը-ն սղված է, այսինքն՝ կա, բայց չի գրած։ Այնքան լավ է, որ մյուս ձայնավորներն էլ ը ֊ի պես չեն սղվել։ Ճշմարիտ, եթե բռնել բառի մեջ սղվածը ը չլիներ, այլ՝ ա, ի՞նչ կկարդայինք։
- Բառնել։
- Իսկ եթե՝ ե.
- Բեռնել։
- Եթե ի. - բիռնել։
- Եթե ու. - բուռնել։
- Տեսնո՞ւմ եք։ Ի՞նչ կլիներ ուրեմն մեր ճարը, եթե բոլոր ձայնավորները սղվեին, այն ժամանակ մենք ամեն մի այդպիսի բառ մինչև տասը ձևով կկարդայինք և չէինք իմանալ, թե որն է ուղիղը։ Բայց հիմա հեշտ է նրանով, որ առաջուց գիտենք, թե սղվածը ուրիշ ձայնավոր չէ, այլ ը-ն է , և նրա օգնությամբ էլ կարդում ենք։ Եթե այդպիսի տեղերում մենք ամեն մի բաղաձայնից հետո մի ը ավելացնենք, շատերը սխալ կկարդացվին, իսկ շատերը թեպետ ուղիղ, բայց տգեղ կլինին, այդ պատճառով երեք բաղաձայն