եղած ժամանակ միայն մեկ ը կավելացնենք, որով այդ տեսակ բառերը այնպես կկարդացվեն, ինչպես մեջտեղում իրար մոտ երկու բաղաձայն ունեցողները։
Տախտակ տախ-տակ
Բըռնել բըռ-նել
ՇԱՐՈԻՆԱԿՈԻԹՅՈԻՆ ԵՐՐՈՐԴ ԴԱՍԻ
— Հիմա տեսնենք ինչպե՞ս են վանկում սկզբում չորս բաղաձայն ունեցող բառերը։ Ի՞նչ եք կարծում, եթե սկզբումը ձայնավորից առաջ չորս բաղաձայն իրար մոտ լինին եկած, քանի՞ գրից մի վանկ կշինվի։
— Երեք։
— Ինչո՞ւ երեք, և ոչ չորս։
— Որովհետև չորրորդը կկպչի իրանից հետո եղած ձայնավորին։
— Այդպես է։ Ուրեմն ես կասեմ ահա մի քանի բառեր, դուք վանկեցեք, իսկ ես կգրեմ (գրում է հետևյալ բառերը)—քրտն…ել, խրտն…ել, փնտր…ել, խնդր…ել, թռչն…իկ, մրջն…իկ, սրտն…եղ, կրկն…նություն…:
— Գրածս նորից կարդացեք և ուղիղ վանկեցեք, իսկ ես էլի կգրեմ (գրում է հետևյալ ձևով)
քըրտ-նել, խըրտ-նել, փընտ-րել, խընդ-րել, թըռչ-նիկ:
— Տեսեք, երեխեք, այս բառերն էլ ը–ն դրվելուց հետո այնպես են վանկվել, ինչպես մեջերում երեք կից բաղաձայն ունեցող բառերը։ Ահա ձեզ օրինակ, նայեցեք.
Կրկնություն կըրկ-նու-թյուն
Վերջնական վերջ-նա-կան
— Երեխեք այս բառերը գրելիս այս րոպեիս մի լավ բառախաղ միտս ընկավ, եթե ուզեք ձեզ էլ կսորվեցնեմ (երեխայքը հետաքրքրությամբ ցանկություն են հայտնում)։ Կարդացեք այս քրտն… խրտն… բառերը, մինչև կետերը միայն, և տեսեք քանի՝ վանկ են դառնում (կարդում են՝ քըրտըն, խըր-տըն… դուրս են գալիս երկերկու վանկ)։