են և կարդացվում է Մ-կr-տիչ, զ-rն-զալ. այսպես էլ մյուսները, ինչպես որ վանկեցինք: Եթե դրանցում երրորդ գիրը չլիներ rը-ն կամ նը-ն, դրանք էլ այնպես կվանկվեին, ինչպես՝ frտնել, խրտնել: Օրինակ, եթե փոխանակ մկr լինելու լիներ մrկ, որ էլի միևնույն գրերն են, միայն հետ ու առաջ ընկած, այն ժամանակ, ինչպես տևսնում եք, դա կդառնար մի վանկ: Օրինակի համար՝ զrն… դrն… սrն… պղն… կարդացեք աջից դեպի ձախ և կտեսնեք, որ մի մի վանկ են դառնում, ինչպես նղպ, նrս, նrդ, նrզ…:
Ուրեմն սկզբումն ձայնավորից առաջ չորս բաղաձայններից երեքը դառնում են մի վանկ, իսկ չորրորդը կպչում է իրանից հետո եղած ձայնավորին։ Բայց այն բառերր, որոնցում երրորդ բաղաձայնը կամ rը է կամ նը, նա փոխանակ մի վանկ դառնալու, դառնում է երկու վանկ, որովհետև rը-ր և նը-ն վանկի վերջումը բաղաձայնից հետո կարդացվում են ինչպես ըr և ըն, և այդ պատճառով էլ մի վանկ կամ կեսվանկ ավելացնում են, ինչպես հետևյալ միավանկ բառերումն են ավելացնում— եզr, իբr, լիտr, ծանr, կուպr, շիզr, փոfr, մեղr… եզն, ձուկն, մուկն, յոթն, դաոն, մատն, գաոն, կուոն, փուռն, անձն…:
— Հիմա, երեխեք, եթե ես կամ մի ուրիշը ձեզ հարցնենք, թե այդ մկr և զrն ոչ թե պիտի կարդացվեն՝ մը-կըr և զը-rըն, այլ` մը-կըrը և զըr-նը, կարո՞ղ եք ապացուցանել, որ ձեր ասածն է ուղիղ, իսկ մերը սխալ է: Դու ի՞նշ կասես, Արամ:
— Ես… կասեմ, վարժապետ, որ մերն ուղիղ է։
— Ինչո՞վ կհաստատես, որ ձերն ուղիղ է։
— Ես… վարժապետ, կասեմ…
— Ի՞նչ կասես։
— Կասեմ… ըr, ըն…
— Է՞ , հետո՞։
— Կասեմ վանկի վերջումը… ըr, ըն…
−Մինաս, ինչո՞ւ ես ծիծաղում Արամի վրա. դե դու ասա տեսնեմ։
— Ես չեմ ասիլ, վարժապետ…
— Ւ՞նչ չես ասիլ։