Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
— Ես չեմ ասիլ` մկըր...

— Հապա ինչ կասես։ — Ես կասեմ` Մկրտիչ — Է , երեխեք, հոգնել եք, երևի դասը շատ էր երկար։ Դե մեկ երգ երգեցեք, վերջացնենք...

ՉՈՐՐՈՐԴ ԴԱՍ

(Համառոտ հարցուփորձ նախընթացի): — Երեխեք, որովհետև մասին այսչափ խոսեցինք, ուզում եմ այս դասին դրա մի ուրիշ հատկությունն էլ ցույց տալ ձեզ։ Դուք արդեն գիտեք, որ երբ երկու ձայնավորի մեջ երկու կամ երեք կից բաղաձայններ են լինում, նրանցից միայն վերջինն է կպչում իրանից հետո եղած ձայնավորին, իսկ մյուսները կպչում են նախորդ վանկին, ինչպես, օրինակ, ահա այս բառերը` տախտակ (տախ֊տակ), զործնական, (գործ-նական:) Հիմա պետք է ձեզ ասեմ, որ այդպիսի տեղերում, եթե երկու կամ երեք կից բաղաձայններից վերջինը րը է, նրա հետ կարելի է և իրանից առաջ եղած բաղաձայնը տալ հաջորդ վանկին, այսինքն իրանից հետո եղած ձայնավորին կպչելիս, իր հետ կարող է տանել և իրանից առաջ եղած բաղաձայնր։ Ահա ձեզ օրինակ`

Ապրիլ ապ-րիլ ա-պրիլ Սանդրել սանդ-րել սան-դրել

Այս բառերը, ինչպես տեսնում եք, կարող եք վանկե: երկու կերպ, ինչպես որ ձեզ համար հեշտ կհամարեք։ Բայց թե ինձ կհարցնեք, թե ղու ինչպե՞ս ես անում, կամ քեզ համար ինչպե՞ս է հեշտ, ես կասեմ, որ ինձ համար երկրորդ ձևով վանկելը համ հեշտ է, համ լավ։ Բայց որովհետև ձեզ համար դեռ այնքան հեշտ չի էինիլ, քանի որ բոլոր մյուս բաղաձայններն այդպես հեշտ չեն վանկվում, այդ ես ձեզ ազատություն եմ տալիս, որ ինչպես կամենաք, այնպես վանկեք, միայն երբ որ բառը ձեզ ծանոթ է, պետք է ամեն