չվանկենք, ավելի գեղեցիկ կկարդացվին։ Օրինակ, մենք զրընգալ բառը վանկեցինք այսպես՝ զ-րըն-գալ, բայց ավելի լավ կլինի, եթե վանկենք զրըն-գալ, իսկ սրա առաջին մասը փոխանակ վանկելու զը-րընգ, վանկենք՝ զրընգ, որովհետև զրնգ մի ամբողջ ձայն է և ոչ երկու, և շատ անգամ սաստկության համար կրկնվում է, ինչպես զրընգ-զրընգ, գրը նգ-զրը նգ, չրախկ-չրու խկ, կամ՝ թրը խկ-թրը խկ, թրախկ-թրու խկ, կամ՝ թրա խըկ-թրու խկ, թրա մփ-թրու մփ, չրամփ-չրումփ, չրըմփ-չրումփարիտ' եթե այս տեսակ բառերը փոխանակ վանկելու ^՜ր(|խկ"^Րրխ-կալ, վանկենք2 չրը քսկ-չրըխկ-կալ, ավելի թունդ կլինի և կտրուկ։
(Այսպիսի վարժություններով վերջացնում է դասը)։
ՀԻՆԳԵՐՈՐԴ ԴԱՍ
Ան, շ, կ, ըգ, րշ, ըս
(Համառոտ հարցուփորձ կարևոր դիտելիքների)։
— Երեխեք, ես համարյա թե բոլորն ասացի, ինչ որ ասելու ունեի ձեզ վանկելու վերաբերությամբ։ Եթե այդքանը հիշեք (իհարկե ես էլ շուտ-շուտ կկրկնեմ մի անդամ աUածս), էլ ոչինչ դժվարության չեք հանդիպիր Աշխատեցեք այնպիսի բառեր գտնել, որ իմ ցույց տված կանոնով չկարդացվին ես շաէո ուրախ կլինիմ և ցույց կտամ նրա էլ կանոնն ու պատճառը. իսկ եթե ինձ մոտ կարդալու ժամանակ կհանդիպենք մի այդպիսի բառի, ես տեղնուտեղը ցույց կտամ նրա և նրա պես բառերի կարդալու կերպը։ Ւսկ հիմա ես հարկավոր եմ համարում ձեր ուշադրությունը դարձնել ան, շ, կ մասնիկների վերա, երբ որ դրանք լինում են բաղաձայնից առաջ։ Ասում ենք, օրինակ՝ անտուն, անտեգ,անգ|ւր... ասացեք դուք էլ այս տեսակ ան֊րր^ սկսվող բաոեր (ասում են շատ այդ տեսակ բառեր)։ P ավական է։ Եթե անտուն բաոը մեր գիտցած կանոնով վանկենք, ուղիղ կլինի, կդառնա' ան-տուն, բոլորովին այնպես, ինչպես վանկում են երկու ձայնավորի մեջ եղած երկու կից բաղաձայնները, ինչպես' տախտակ, վաստակ... բայց եթե լինի' աննշան, անբնակ, եթե մեր գիտցածկանոնով վանկենք,