կդաոնան անբ-նակ, անն-շան, որ ուղիղ չի լինի: Դրա պատճառն այն է, որ ան մասնիկը իր համար մի ջոկ բառ է, միայն ուրիշ ամբողջ բառի սկզբից կցված: Որպեսզի վանկելու ժամանակ դա մեզ չխանգարե, մենք վանկելուց առաջ դրան կառանձնացնենք: Օրինակ, աննշան բառը կդառնա ան-նշան, և կվանկվի այնպես, ինչպես սկզբում երկու բաղաձայն ունեցողները, այսինքն կդառնա նը-շան, ուրեմն ան-նշան և ոչ անն-շան, այսպես էլ անբնակ բառը կդառնա՝ ան-բը-նակ: կՈւրեմն ինչպե՞ս կվանկենք և կկարդանք ահա այս բառերը. (գրում է տախտակի վրա հետևյալ բառերի տեսակներից և կարդացնում). անմխիթաr, անտrտունջ, անմտաբաr, անմշակ, անգթաբաr, անհrաման, անգrագետ, անկrթություն, անմտեrիմ…:
Հիմա գանք չը մասնիկին: Ասում ենք, օրինակ` չգնաց, չխոսեց չգrեց, չբեrավ, չտված, չխմած, չհասած: Ասացեք դուք էլ չը-ով սկսվող բառեր. (ասում են շատերը վարժապետի օգնությամբ): Հիմա նայեցեք։ Այդ չը-ն ձայնավորից առաջ եղած ժամանակ միանում է նրա հետ, ինչպես՝ չաrած, չասաց, չեկավ, չունե, չեմ գrել, չուզեց, բայց երկու բաղաձայնից առաջ եղած ժաման- ակ պետք է ան-ի պես առանձնացնել, եթե ոչ, ուղիղ վանկելու և կարդալու գործը կխանդարե: Օրինակ դուք արդեն գիտեք, որ բառի սկզբումր երբ որ երեք բաղաձայն են լինում, երկրորդը կպչում է իրանից հետո եղած ձայնավրրին, իսկ առաջին երկուսը մի վանկ են դառնում, ինչպես` սրբել (սըր-բել) գտնել (գըտ-նել), եթե չը մասնիկն ևս կից բաղաձայն համարենք և այնպես վանկենք, սխալ կլինի: Օրինակ, եթե այդպես վանենք, չթխւած, չխմած բառերը կդառնան չըթ-խած, չըխ-մած, որ, ինչպես տեսնում եք, սխալ է. ուրեմն առաջ պետք է հեռացնենք և հետո մնացածը վանկենք այսպեսես՝ չը-թը-խած, չը խը-մած: Ուղիղ այսպես պիտի անենք և կը մասնիկը, երբ որ նա լինում է երկու բաղաձայնից առաջ: Ինչպե՞ս կկարդաք այս բառերը՝ կըգրեմ, կըգնամ կըմնամ, կըբռնեմ, կըխնդամ, կըfrfrեմ, կըմկրտեմ, կմեղադրեմ, կըկոտrեմ, կըհrնդեմ, կըկոխկrտեմ…