Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ըU-աե-փան, մարդաս-պան, և ոչ՝ մարդա-սպան կամ մարդա-ըսպան, մարդասը-պան; Պետք է ասել և կարդալ սպասել, ստա-նալ, սպառ-նալ ։:


Աշխատեցեք դուք էլ առաջին երկու բաղաձայնը միասին կպցնել իրանքից հետո եղած ձայնավորին և փոխանակ երկու վանկ շինելու, մի վանկ շինեցեք, փոխանակ երեքի' երկու։


ՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍ


ս, դ (հոդեր)


— Երեխեք, ես հիմա պետք է ցույց տամ ձեզ ավելի հեշտ և շատ հեշտ կարդալու բառեր (գրում է U և դ հոդերով վերջացած բառեր, ավելի ր և ն տառերից հետո եղած) Ես կգրեմ, իսկ դուք կարդացեք, ոչ մի տեղ ը չձգեք.— Վարդ, վարս, կարս, մորս, մորդ, հորս, հորդ, գիրս, գիրդ, թունդ, քանդ, սանդ, գինդ, կինդ, կալդ, գալդ, ծալդ, ուլդ, ղուլդ, ճիլդ, ձեռդ, կուռդ, գառդ, քառդ, հերդ, մերդ, քուրդ, տերդ, սերդ, սուրդ, ջուրդ, քեոդ, կովդ, ցանդ, տունդ, շունդ, քունդ, նշանդ, կոանդ, դոտնդ, գաոանդ, եգանդ, ձիանդ, աղս, օղս, փողս, գողս, դոդս, մաղս, եզս, ծաոս, օրս, իրս, տերս, սերս, սորս, ունքերս, աչքերս, ամաոս, ձմեռս...,


— Շատ լավ կարդացիք. բոլորովին այնպես, ինչպես ՈՐ դրված են, բայց տեսեք, երեխեք, մենք թեպետ այդպես գրում ենք, բայց այդպես չենք կա բդում։ Օրինակ'


(Գրում ենք) (Ասում և կարդում ենք) Կարդ կտրիր կարրդ կտրիր վարս վարեցի վարըս վարեցի