րը՝ կարող են ասել՝ հայրդ: Փոխանակ ասելու՝ իմ քույրը, իմ եղբայրը, իմ ձեռքը, իմ գլուխը, իմ գրիչը, կարող ենք ասել՝ քույրս, եղբայրս, ձեռքս, գլուխս, գրիչս, մատիտս: Ուրեմն սը- այսպիսի տեղերում դնում ենք իմ բառի փոխանակ։ Այսպես էլ փոխանակ ասելու՝ քո սեղանը, fքո գիրքը, քո տունը, քո տեղը. - ասում ենք՝ սեղանդ, գիրքդ, տունդ, տեղդ, այստեղ էլ սը-ն դնում ենք քո բառի փոխանակ։ Այսպիսի տեղերում ահա, ուր սը-ն նշանակում է իմ, պետք է կարդալ ըս, իսկ դը-ն ուր որ նշան ակում է քո, պետք է կարդալ ըդ. բայց մյուս տեղերումը, ուր դրանք իմ և քո չեն նշանակում, այնպես կկարդացվեն, ինչպես մյուս բոլոր բառերը։
- Հիմա ինչպե՞ս կկարդաք.
գիրս տուր ինձ
կուռդ հետ քաշիր
ձեռս գավում է
(Կարդում են՝ գիրըս, կուռըս, կուռըդ, ձեռըս):
- Հիմա կարող եք պատասխանել, եթե հարցնեմ, թե՝ ինչո՞ւ համար պետք է ասենք գիրըս և ոչ՝ գիրս, գիրըդ և ոչ՝ գիրդ: Լսեցեք, առաջ ես ինքս կպատասխանեմ ձեր տեղակ, որ իմանաք, թե ինչպես պետք է պատասխանել։ - Այստեղ սը-ն պետք է հնչենք, ինչպես ըս, որովհետև սըն այստեղ մի ջոկ գիր է և ավելացել է բառի վերջումը իմ բառի փոխանակ։ Այստեղ դը-ն պետք է հնչենք ինչպես ըդ, որովհետև դըն այստեղ մի ջոկ գիր է, ավելացել է բառի վերջումը՝ քո բառի փոխանակ։ Հիմա դուք ձեր խոսքերով պատասխանեցեք իմ ասածի միտքը, ինչքան և ինչպես որ հասկացել եք։
- Սարգիս, դու ինչպե՞ս կասես, եթե հարցնեմ, թե՝ ինչո՞ւ ես ասում գիրս և ոչ՝ գիրս:
- Որովհետև սըն այստեղ նշան ակում է իմ:
- Շատ լավ է։ Կարապետ, դու ի՞նչ կասես, ինչո՞ւ համար պետք է կարդանք գիրըդ, և ոչ՝ գիրդ: