Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խում ունի կերակուրի և օդի հատկությունիցː Ուրիշ անգամ, երթ կխոսինք առողջապահության վերա, տեղիք կունենանք մանրամասն ցույց տալու այդ սննդարար տարերքների որպիսիությունը և որպիսի ազդեցություն ունենալը, րայց առայժմ բավ է, եթե հաստատապես իմացվի, որ մեր մարմինը ոչ այլ ինչ է, բայց միայն այն կերակուրը, որ մենք ուտում, ծծում կամ խմում ենք և այն օդը, որով մենք շունչ ենք առնում Այդ երկուսի ընդհատվելուն պես, կընդհատվի և մեր մարմնի աճումը, նորա շարժողությունը, կյանքը— մենք կմեռնինք։ Մարմնո ուժը կախում ունի գլխավորապես մկանունքների զարգացումից, ամրությունից, իսկ դոցա զարգանալր և ամրանալը կախում ունի մարմնամարզությունից և ֆիզիկական աշխատությունից։

Քանի որ աշխարհիս երեսին ոչ ուսումնարան կար և ոչ ուսում կամ գիր այդ ժամանակ մարդկանց դաստիարակությունը կայացած էր միակ մարմնավարժության մեջ։ Գրավարժությունը ներս մտնելեն զկնի ևս մարմնավարժությունր չընդհատվեցավ հին ազգերի մեջ, մինչև քրիստոնեության տարածվիլր և կռապաշտական սովորությանց հալածվիլը։

Մարմնավարժական դաստիարակությունը ամեն հին ազգաց մեջ աոաջին և ամենակարևոր դաստիարակությունն էր. վազք, լող, ըմրջամարտոլթյուն, նետաձգություն, ձիարշավ, կառարշավ և որևիցե մարդկային ուժ զորացնելու և մարմինը ամրացնելու վարմությունր առհասարակ իշխանազանց կրթությունն էր։ քրիստոնեական ժամանակը այս մարմնավարժական դաստիարակությունր մոռացվեցավ։ Ներկա դարուս սկզբից եվրոպացիք սկսան գործ ածել Անգղիո,Գաղղիո և Գերմանիո երևելի դաստիարակախոսաց հորդորմամբ։ նախ Անզղիայումը և Գերմանիայումր սովորություն լինելով, Գաղղիա անց կացավ այնչափ կատարելազործվեցավ, որ մասնավոր կրթարաններ հաստատվեցան, որոնց մեջ հաշմանդամ և անդամալույծ անձինք սկսան թմշկվիլ այս կրթությամբ. երաժշտությունը ևս իրանց շարմվածքի միջոց անելով٫ վերջապես թե պատանեկաց և թե աղջկանց վարմարանաց և վարժատանց մեջ ընդունելով հաստատվեցավ այս մարմնավարժությունր… Երանի՜ կլիներ, որ մարմնավարմական դաստիարակությունր մեր Հայոց աշխարհին որդոց մեջ ևս մտներ, որում շատ հարկավորություն ունինֆ ոչ թե եվրոպացոց հետևելով, այլ մեր նախնյաց դաստիարակության ամենամեծ առարկան լինելուն համար։ Դյուցազն Վահագնի վիշապներու հետ կովելր, Ա․ Արշակա նիզակով կոթողներ ծակելը, Հայկազան