Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵՐՔԸ


Առաջին մասն․ երրորդ և ՄԱՍԱՄԲ երկրորդ տարվա ուսուցման նյութ․ աշխատասիրեց Նիկողայոս Տեր-Ղևոնդյան. երկրորդ ԲԱՐԵՓՈԽՎԱԾ տպագրություն: Հրատարակություն Կենտրոնական գրավանաոանոցի. Թիֆլիս. տպարան Մ. Ռոտինյանի,1888․ գինն է 30 կոպ․

Այս վերնագրի մեջ նոտրերը՝ և մասամբ, բարեփոխված, և թվականը 1888 (որ եկող տարի պիտի լինի) նույնությամբ ենք գրել։

Ա

Սույն այս քերականությունը մի հառաջաբան ունի երկու երեսից բաղկացած, որի մեջ ասված է, որ «Սույն հրատարակությունը երրորդ տարվա ուսմունքն է»։ «Մասամբ երկրորդ տարվա» ասածի մասին ոչինչ ակնարկություն չկա հառաջաբանում և ոչ էլ ցույց է տվել, թե ինչպես և ի՞նչն է բարեփոխել: Հառաջաբանն ասում է, որ «քերական» և «քերականություն» միևնույն բանն է. թե քերականությունը այբբենարանի հարազատ եղբայրն է։ Եթե մեր նախնիք, ասում է, մի մերձավոր կապ են գտել քերականի և քերականության մեջ, որ երկուսին էլ միևնույն անունն են տվել