Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեզանից տասնհինգ դար առաջ, մեզ աններելի է այդ կապը չգտնել և չհասկանալ այժմ, որ այբբենարանի հետ պետք է սովորեցնել և քերականություն։ Սրանով արդեն պարզվում է մասամբ միտքը։ Բայց ի՞նչ հարկ կար մասամբ դնել և այն էլ վախվախելով՝ նոտր. կարելի էր ուղղակի ասել «սկսած առաջին տարվանից», չէ՞ որ քերական և քերականություն երկվորյակներ են… Այս նշանավոր հառաջաբանը վերջանում է հետևյալ նշանավոր տողերով.

«Մի մարդ՝ որքան որ աշխատեր, մշակված աղբյուրներ չունենալով աչքի առաջ, ըստ անայնի ( )կատարյալ և պակասություններից զերծ գործ չէր կարող հառաջացնել: Թող մեր պերոն ուսուցիչները՝ փոխանակ չարախնդաց ժպիտ արձակելու, այսպես մի գործի մեջ որևիցե (որ և իցե) պակասություն տեսնելիս, իրանց խոհեմ նկատողություններով նպաստեն մեզ: Ո′չ ապաքեն (չէ՞ որ) սա իրանց սիրելի աշակերտների և նույնիսկ նրանց թեթևության համար է հորինվում»:


Պ. Տեր֊Ղևոնդյանրը սույն այս պարբերությամբ ուրանում է իրանից առաջ քերականություն հորինողներին, մինչդեռ պատկառանքով պիտի հիշեր նրանց անունները, պիտի ասեր, թե էլի ո′ւմ և ում գրածներից է օգուտ քաղել, ո′ր քերականին է հետևել, և ոչ թե ասել՝ «մշակված աղբյուրներ չունենալով աչքի առաջ» և այլն։


Բ

Քերական՝ կնշանակե քերականության հմուտ մարդ։ Եթե ովևիցե այբուբենին քերական է ասել, նա էլ այնքան է հասկացել այդ բառի որոշ նշանակությունը, որքան և պ․ Տեր-Ղևոնդյանը։ Այբբենարանը մի ձայնագրություն է, լեզվի ձայնագրություն, իսկ քերականությունը մի դիտություն է, որ իմաստասիրում է լեզվի օրենքները և կանոնները։ Այդ գիտությունը, այդ փիլիսոփայությունը ոչ միայն այբբենարանի հետ միասին չէ առնում յուր ծագումը, այլ