ու նպատակը շոշափելի փաստերով ցույց տալու, ասում է քերական և քերականություն միևնույն բանն է, և մեզ ամոթ է, որ այդ բանը չհասկանանք և այբուբենի հետ քերականություն չսովորեցնենք։ Ընդհակառակն՝ մեզ համար շատ և շատ ամոթ է այդ երկու իրարից շատ և շատ Հեռու առարկաներն իրար հետ խառնելը։
Դ
Տարրական դպրոցի միակ և գլխավոր ջանքը պիտի լինի տալ երեխային լավ և վարժ կարդալու կարողություն։ Մանուկը պետք է արտադրե յուր կարդացածը, պետք է անգիր գրե յուր անգիր արածները, պետք է գրի առնե յուր լսած առակներն ու հեքիաթները, պետք է շտկե, ուղղե այդ գրածները, իրան հիմք ունենալով լավ կարդալու եղանակը և ոչ քերականությունը։ Անսխալ գրելու ամենալավ և դյուրին միջոցը լավ կարդալն է։ Գրեցեք մի որևէ պարբերություն առանց շեշտերի և կետադրության՝ լավ կարդալ սովորած երեխան ինքը կդնե բոլոր շեշտերն ու կետերը յուր կարդալու եղանակի համեմատ։ Լավ կարդալը եղանակ ունի, նա մի տեսակ գնացական երգ է։ Յուրաքանչյուր տառ, շեշտ և կետ զանգակի պես հնչում է երեխայի ականջին։ Թելադրեցեք՝ «Վա՜յ, Կիրակոս, այս ի՞նչ արիր», - լավ կարդացող երեխան շատ ուղիղ կգրե։ Մանուկները ոչ միայն շատ սիրում են երգելը, այլև շատ շուտ էլ ըմբռնում և սովորում են ոչ միայն երգի եղանակր, այլև եղանակի ձայնագրությունը։ Ով որ կարծում է, թե անսխալ գրելը քերականության և ոչ լավ կարդալու հետևանք է, և այն ժամանակը, որ պիտի գործ դներ լավ կարդալ սովորեցնելու համար, անսխալ և վարժ գրելու համար, գործ կդնե քերականության վրա, այնպիսի վարժապետը ոչ միայն քերականություն չի սովորեցնիլ, այլև կզրկե երեխային լավ կարդալուց։ Այսպիսով քերականությունը տարրական դպրոցում կդառնա մի բրետ մեղվի փեթակն ընկած, մի արգելք, մի խոչընդոտն լեզվի բնական և կանոնավոր զարգացման։ Այն