Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կոչվում: Դեղձի ծառին կոնզ կար: Ջութակի սանրի բռնելիքը բեզ է կոչվում: Թեպետ թեատրոն չեմ գնում, բայց այնտեղ պատահածները հակամետ եմ լսելու: Յոթը զգոն ճանապարհորդներ թեղոշի թոշնած տերևների հովանին արհամարհելով թոթափեցին իրանց հոգնածությունը, թոզը, տոթը և իրանց զորեղ ոտներին ուժ տալով՝ առաջ գնացին: Անօրեն պարսիկը՝ ամոթը կորցրած, խլեց մեր կովը՝ արոտից բերած, մայրս աչքերից արտոսր թափելով՝ տան անոթները վաճառեց շուտով, զոշաքաղ պարսիկի պարտքը վճարեց, կովը ետ բերեց: Առյուծը որջի մեշ կոշում էր, հետո նա յուր հզոր ձայնով մռնչաց ու հոտն ու հորանը, եզն ու հոտաղը սարսափի մեջ ընկան…»:


Եվ այլ այսպիսի բազմաթիվ օրինակներ, մինչև բոլոր ուղիղ թե սխալ եղած օ և է գրերով բառերը հատնեն։ Ասում եմ ուղիղ և սխալ, որովհետև այնպիսի բառեր է օ-ով գրել, որ ո-ով են գրվում, ինչպես թոթովել, լոշ, շոշտակ, թոշակ, ծուղակ և ոչ ծօղակ, չեզոք և ոչ չեզօք և այլն… Բայց այդ սխալները չեն բանը, զարհուրելին այն է, որ յուր բերած օրինակների բառերը մեծ մասամբ այնպիսի բառեր են, որ ինքն իսկ յուր կյանքումն առաջին անգամն է կարդացել և գրել, և անշուշտ արդեն մտիցը գցած պիտի լինի, ինչպիսիեն տուռէճ, տրէզ, կոէզ, փէք, և այլ այսպիսի հիմար բառեր, հարյուր տարին մի անգամ պատահող և այն էլ ոչ բոլորը միասին։ Ասել պետք է ուրեմն, որ ոչ մի բարեխիղճ վարժապետ այսպիսի անխիղճ բան չի հորինիլ, և այն էլ նոր արդեն ուսումնարան մտած երեխայոց համար։ Ի վերջո մեր կողմից ուղղագրության մի դաս։


Պարոնը գրել է յուր ուղղագրության գլխի սկզբում -


Հնձած ցորենը կալսում են կալերում։


Ցորենը կալսում են կամներով։ (Երես․ 29)։


Սխալը երկու տեսակ է լինում, անգիտությամբ և իմաստակությամբ։ Անգիտությամբ արած սխալը հայտնի է, իսկ իմաստակությամբ արած սխալն այն է, որ մեկը ուղիղը սխալ կհամարե և խելքին զոռ տալով ուրիշ կերպ կգրե։ Մեր