Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
Այս էջը սրբագրված չէ


ոչ մի բարբառում կալսել բառ չկա, այլ կասել, իսկ գրաբարում՝ կասել և կասուլ։ Արդ կասելն ինչպես է կալսել դառեր: Երևի պարոնը կարծել է, որ կասել բառը յուր ծագումը «կալ» բառից պիտի առած լինի, ուրեմն և պետք է լինի կալսել և ոչ կասե: Մենք ունինք կալ, կամն և կասել: Եթե կասելուն պիտի կալսել ասենք, ուրեմն կամնին էլ պիտի ասենք կալմն, և փոխանակ ասելու կամնել, որ կասել կնշանակե, պիտի ասենք կալմնել, որ կալսել նշանակել Գրողը պարտական չէ հնագետ լիներ այլ պետք է գրե այնպես, ինչպես գրել են յուր նախնիքը, ավելի հեղինակավոր մարդիկ, ինչպես որ գտել են բառարան շինողները, և ոչ ոք իրավունք չունի այդ սրբացած և ուղղագրած բառերը նորուղղագրության ենթարկել և այն էլ իմաստակությամբtt առանց հասկանալու, թե որը որոց է։


Երկրորդ օրինակ —


«Պայ — պայ, կանչեց Ռուբենը, էդ ինչպես ես փալ անում հացը։ (Երես 42}


Այս նախադասության մեջ փոխանակ պայ բառի վրա մի բացագանչական նշան դնելու, դրա փոխանակ մի ծանոթություն է դնում, թե «պայ»— երկյուղից առաջացած բացագանչություն է։ Պայ «նշանակում է գերբնական արարած ։

— ինս ու ջինս».,.


Մեր ժողովուրդը գործ է ածում «պա ֊ պա՜ ֊ պա՜ ֊պա՜ բացադանլությունը բոլորովին այնպես, ինչպես որ մեր պառավները' յախեքը թափ տալով բացագանչում են' տա՜ ֊ տա ֊տա ֊տա , ուրեմն պետք է ենթադրել, որ տատան ևս մի այլ գերբնական արարած է։ Հապա ի՜նչ ասենք այնուհետև ղարաբաղցոց ըմրոյին. երևի այդ ըմբոն էլ մի ահագին դև սլիտի լինի, որի մի պռոշը երկինքը լինի սրբելիս և մյուսը գետինքը։


Երրորդ օրինակ.


«Հատուկ անունների վերջում, գործող ությունը հրամայական ձևով գրվելիս և սա, դա, նա, ահա, քո այո բառերի վերջում J տառը չի դրվում այլ թերանում է (երես 43).


Այստեղ չի բացատրում պատճառը, թե ինչու չի գրվում,