Այս էջը սրբագրված է
պետք է երեխայի մեջ զորացնել, ուժովացնել կարդալու կարողությունը, որպեսզի նա գործադրե այդ ուժը անկախ և ինքնուրույն կերպով։ Պետք է շահացնել երեխային, պետք է զորացնել նրա թևերը, որ նա թռչել կարողանա։ Այս ուժը, այս շնորհքը երեխային տալ կարող չէ այն վարժապետը, որ մանուկներին օրերով զբաղեցնում է քերականության կանոններով։