ՍԱՄՈՒԵԼ ՍՄԱՅԼՍ․ «ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ». ԹԱՐԳ.
ԳԵՐՄԱՆԵՐԵՆԻՑ ՓԻԼԻՊՊՈՍ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ, 1888 ԹԻՖԼԻՍ.
ՏՊԱՐԱՆ Հ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՑԻ, ԳԻՆԸ 1 Ռ․ 50 Կ.
Նմանողությունը և հետևողությունը մարդուս բնավորության գլխավոր գիծն է։ Մարդու արարմունքի, նիստ ու կացի, խոսք ու զրույցի, ձգտումների և այլն, 100-ից 99 նմանողության արգասիք է։ Ինքնուրույնությունը, ուրիշի մտքով չանցած մի բան անելը, մի նոր բան հնարելը, մի նոր գյուտ անելը շատ քչերին է տված, բայց նույնիսկ այդ ինքնուրույն արած բաների դրդումն ու պատճառն էլ եթե լավ վերլուծելու լինենք, կտեսնենք, որ դրանք էլ մեծ մասամբ հետևողության և նմանողության արգասիք են։
Շատ անգամ մեկը շվարած, անճարացած կանգնած է լինում, մի վճռական քայլ անել չի կարողանում, և հանկարծ մի օրինակ է տեսնում, նման վիճակում եղած մի մարդու կյանք է կարդում կամ լսում, և ահա մի նոր լույս է ծագում նրա առջև, մի նոր աստղ, որ ցույց է տալիս, թե որտեղ է նրա փրկությունը, և այնուհետև շարժման մեջ է ընկնում նրա բախտի կանգնած անիվը։
Օրինակը վարակիչ է․ դա մի մեծ ուժ է, որով կարելի է մարդկային կյանքի մեքենան շարունակ շարժման մեջ պահել, եթե ծուռ լինի գնալիս, շտկել, ուղղել, եթե կանգնած լինի, շարժման մեջ ձգել։ Այս հատկությունը, որքան էլ վնասակար կողմեր ունենա, որքան էլ կապկության նմանի, վատ հատկություն չէ, այլ շատ լավ և օգտակար։ Եվ ինչի նման կլիներ մարդը, եթե ընկերի