օրինակին հետևելու շնորհք չունենար, եթե ուրիշի արած փորձերից օգուտ քաղել չգիտենար, եթե, վերջապես, մի իդեալ չունենար համեմատ իր մտավոր զարգացման աստիճանին։
Գրագետի և անգրագետի մեջ հենց այն մեծ զանազանությունը կա, որ մեկը հնար ունի անցած դարերի փորձերից оգուտ քաղել, ժամանակով և տեղով իրանից շատ հեռու եղած հանճարների խրատներին ականջ դնել, մինչդեռ անգրագետը պիտի բավականանա միայն նրանով, ինչ որ տեսնում է իր չորս կողմում։ Զարմանալիմ չէ ուրեմն, որ մի թուլուխչի իր ետևից քաշե իր բոլոր համշարիներին և ամենին թուլուխչի շինի, մի փռնչի բոլոր իր դրացիներին փռնչի շինի, հնոտիք ծախելով հարստացած մեկից վարակվին իր բոլոր երկրացիք, այսպես վարվին և որմնադիրներն ու հյուսները, բեռնակիրներն ու աղբ դեն ածողները, բայց դրանց համշիրակ մեկը, գրագիտություն և ուսում ունենալով իր ինքնակրթության շնորհիվ, փոխանակ աղբ դեն ածող կամ թուլուխչի դառնալու, մի նշանավոր մարդ դառնա, անուն և փառք վաստակե։
Ինչքան որ դժվար է ինքնուրույն լինելը, նույնքան դժվար է և հեռավորին նմանելը, որ դարձյալ մի տեսակ ինքնուրույնություն կքիներ։ Հայը հայից է օրինակ առնում, թուրքը թուրքից, դրացին դրացուն է հետևում։ Գերմանացին իր կարգին նիստ ու կացով, իր մարդավայել վարք ու բարքով անհաս է ռամիկ հայի ու թուրքի ճաշակին։ Ռամիկը և տգետը իր դրացու դժվար արած բանին ավելի է հետևում, քան թե հեռավորի նույն բանը շատ հեշտությամբ արածին։ Սակայն մի հատիկ օրինակը այս դարավոր անշարժությունը կարծես մոգական գավազանով մի նոր շարժման մեջ է ձգում։ Մեկ էլ տեսար փոխվեցան բոլոր ծանր գութանները, ծանրաշարժ անիվները, հնձաններն ու տաքարները, մոթալ փափախները, տղլափ տրեխները, կանանց բերնի փաթաթանը, գետնափոր տները և այլն և այլն։
Այսպես ահա դրացին դրացուն է նմանում, մի գյուղ մյուս գյուղին, մի քաղաք մյուս քաղաքին, մի ազգ մյուս ազգին:
Մարդկային հոգու այս նշանավոր գիծը, որ շատերի համար մութն է, շատ լավ են իմացել ոչ միայն այն մարդիկը,որոնք օգուտ քաղելով այս հանգամանքից