Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԵՐ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ ԸՆԿԵՐԱԿԱՆ ՆՎԵՐ


Ա


Ուսումնարանական տարին սկսվելու վրա է արդեն, շուտով ուրեմն մեր ներկա գրականության խայտաբղետ ուղղագրությունը կարող է ձեր ժողովներում վիճելի նյութ դառնալ։ Կամենալով գեթ խորհրդով ձայնակիր լինել ձեզ շտապում եմ ահա այդ նյութի մասին իմ բոլոր դրածների գլխավոր մտքերը ամփոփել սույն հոդվածիս մեջ։


Չմոռանանք, հարգելի ընկերակիցներ, որ մենք կոչված ենք տգիտության դեմ պատերազմելու, կոչված ենք խավարը և մթությունը փարատելու գիտության լույսով։ Որքան մեծ է մեր կոչումը, ի՜նչ սքանչելի առաքելություն է, բայց և ո՜րքան մեծ պատասխանատվություն կա մեզ վրա, մեր կրթած սերունդի առջև։ Ինչ պիտի լինի մեր. նշանաբանը, եթե ոչ մեր անընդհատ և տոկուն աշխատությամբ դիմելը դեպի կատարելությունը և կատարյալը։


Ամենայն հիմք, որ հաստատված չէ կատարելությանը վրա, նա խախուտ է և կործանվելու ենթակա։ Ուղղագրությունն էլ, եթե լինի մի անհատի քմահաճության արգասիք, զուրկ լեզվական օրենքներից, նա ևս կխախտվի և տեղի կտա ավելի օրինավորին և կատարյալին։


Մի բան կատարելագործելու համար պետք է նախ լավ ճանաչել նրա անկատարությունը, նրա պակասավոր կողմերր։ Հմուտ երկրագործը հետազոտում է իր հողի հատկությունը և հետո նրան տալիս է այն,


204