Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կարելի է ուրեմն առանց սխալվելու ենթադրել, որ դա գրված է այն ժամանակ, երր մենք թվական գործածելու սովորություն չենք ունեցել, իսկ հայոց թվականը դեռ չի եղել հնարված և կամ եթե հնարված է եղել, բայց դեռևս ամեն տեղ չի եղել գործածական։ Ուրեմն սա պետք է լինի վեցերորդ դարի երկրորդ կիսի գործ և հենց այդ ժամանակ էլ մենք ունեցել ենք հունաց բանակում ծառայող իբրև զորապետ մի նշանավոր հայ իշխան' Արտավան անունով։ Իսկ է գրի լինելը և դրա տեղ եչի բազմելը, ցույց է տալիս, որ է գրելը Մեսրոպից շատ հետո է մտած։ Մի քանի տարի առաջ իս ասել և հրատարակել եմ թե «Աղբյուր»ում և թե «Մուրճ»-ում, որ է գիրը մեսրոպյան չէ, այլ վերջնամուտ։ Ինձանից հետո էլ մի հայագետ անգլիացի մոտավորապես միևնույն կարծիքը հայտնեց էջմիածնի ձեռագրերն աչքի անցնելով։ Երկար կլինի պատմելը, թե ես ինքս ինչպես հասա այդ եզրակացությանը, առանց ձեռագրեր ուսումնասիրելու. այսքան միայն կարող եմ ասել, թե միտք հղացա մեր այբբենարանից որոշել բուն հայկական

գրերը, որոնք կարող չէին փոխ առնվիլ ոչ պարսկից, ոչ ասորուց և ոչ հույնից, և գտա, որ այդ գրերն են' ը, ո, ծ, ձ, ն, ռ, ց: Մի կարգ գրեր էլ, որոնք թե' հայկական էին և թե ասորա-պարսկական, մի կողմ ձգեցի և մնացորդ ստացա չորս գիր— է, Վ, յ, վ: Սրանից հետո միտ դարձնելով մեր բազմահնչյուն գրերի վրա, ինչպիսիք են ա+ւ, որ թե՝ ավ էր և թե օ, և թե ով, հետո ե+ւ, որ թե' էր, թե Ю և թե եօ, վերջապես ն+յ, որ թե' ույ էր, թե օյ և թե օ: Ուշադրության առնելով նաև միատառ ու և о չունենալը, ես այս բոլորից հետո այն եզրակացության եկա, որ ճշմարիտ է պատմության մեջ ասվածը, թե Մեսրոպը հունական գրերից օգուտ քաղած չէ։ Բայց այդ է, ի, յ, վ գրերը հունական ծագումն ունին. երբ և ով մտցրեց դրանց մեր գրերի մեջ։ Այս հարցի լուծումն ահա ինձ համար մի հոգեկան պահանջ դառավ, սկսեցի ուսումնասիրել այդ գրերը և գտա, որ է գիրը մտել է մեր մատենագրության մեջ այն ժամանակ, երբ արդեն մենք կազմակերպված գրականություն ենք ունեցել, և սկսել է մրցել եչ գրի հետ. չկարողանալով նրան դուրս մղել բա

207